Մոհամմեդ Ջավադ Լարիջանի.«ԱՄՆ-ի կողմից հակաիրանական շրջափակումները հակասում են մարդկային իրավունքներին
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սամանված շրջափակումներին, ԻԻՀ դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը շեշտել է.«Քաղաքական պատրվակներով ցանկացած ժողովրդի իր իրավունքներից զրկելը դեմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը և մարդկային իրավունքներին»:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական հայտարարություններին, Մոհամմեդ Ջավադ Լարիջանին ասել է.«Նման հայտարարություններն անօգուտ են և Իրանի ժողովուրդն առաջադիմության մասին է մտածում»:
Անդրադառնալով Human Rights Watch-ի հայտարարությանը, թե Իրանն աֆղան մանուկներին ու պատանիներին ուղարկում է Սիրիայի ճակատ, Լարիջանին նշել է.«Human Rights Watch-ը թող զբաղվի ԻԼԻՊ-ի ֆիանսական աջակիցների՝ ԱՄՆ-ի ու մի շարք երկրների անմարդկային ու ամոթալի դերակատարությամբ»:
«ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ձևավորվել է ԱՄՆ-ի անմիջական միջամտությանբ, սակայն ԻԻՀ-ն կանգնեց այդ խմբի դեմ հարկադրեց հետ նահանջել»,-հավելել է Մոհամմեդ Ջավադ Լարիջանին:
Նա ասել է.«Իրանը հավատարիմ է իր հանձնառություններին, սակայն եվրոպացիները լռում են ամերիկացիների խախտւմների նկատմամբ»: