Բաիդինեժադ.«ԱՄՆ-ում գլխավոր խնդիրն իրականությունը չընդունելն է»
Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է.«ՀԳՀԾ-ն շատ հզոր պայմանավորվածություն է, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա պայքարել դրա դեմ»:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի խորհրդարանում կայացած «Իրանի միջուկային ապագան» խորագրով նիստում, Համիդ Բաիդինեժադն ասել է.«ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն այն է, որ այս երկրի պատասխանատուները երբեք չեն ցանկացել հաշտվել իրողությունների հետ և պաշտոնապես ճանաչել իսլամական հեղափոխության, անկախ պետության և Իրանի ժողովրդի պահանջները»:
Նա նշել է, որ Թրամփն իր խոսքերում Իրանի ժողովրդին ահաբեկիչ է անվանել և աննախադեպ է աշխարհում, որ որևէ երկրի նախագահը մի ժողովրդի ահաբեկիչ անվանի:
Բաիդինեժադն ասել է.«Իրանը ամենածանր գինն է վճարել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար և այսօր բոլորից շատ է պայքարում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ»:
Անդրադառնալով Ալ Ղաիդա և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումների կազմավորման գործում ԱՄՆ-ի դերակատարությանը, Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է.«Իրանը միայն տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության մասին է խորհում»: