Իրանի 8 համալսարաններն աշխարհի լավագույնների շարքում են գրանցվել
Համալսարանների համաշխարհային վարկանիշային կենտրոնը Իրանի 8 համալսարանները գրանցել է աշխարհի լավագույն համալսարանների ցուցակում:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Համալսարանների համաշխարհային վարկանիշային կենտրոնը քննարկում է աշխարհի համալսարանների ուսանողների կրթության և դասախաոսների գիտական մակարդակը:
Համալսարանների համաշխարհային վարկանիշային կենտրոնը հրապարակել է 2017 թ.-ի իր զեկույցը, որի համաձայն՝ Թեհրանի «Շարիֆ» արդյունաբերական, «Թեհրան», «Բժշկագիտական» և Սպահանի «Արդյունաբերական», «Մանկավարաժական», «Ամիր Քաբիր», «Շիրազ», «Իրանի գիտական և արդյունաբերական» համալսարանները գրանցվել են աշխարհի լավագույն համալսարանների ցուցակում:
Համալսարանների համաշխարհային վարկանիշային կենտրոնը ամեն տարի հրապարակում է աշխարհի 1000 լավագույն գիտական կենտրոնների ու համալսարանների ցուցակը:
Համալսարանների համաշխարհային վարկանիշային կենտրոնն իր ուսումանասիրության մեջ նկատի է առնում ոսանողների և համալսարանական կադրերի ուսման որակն ու մակակարդակը և գիտական կենտրոնի հրապարակած գիտական հոդվածներն ու ուսումնասիրությունների արդյունքները: