Ռոհանի. Ամերիկացիները փորձում են հիասթափեցնել Իրանի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i75501-Ռոհանի._Ամերիկացիները_փորձում_են_հիասթափեցնել_Իրանի_ժողովրդին
ԻԻՀ նախագահն ասել է. «Ամերիկացիները սադրիչ քայլեր են ձեռնարկում և նրանց գլխավոր սադրանքն այն է, որ մեր ժողովրդի մոտ երկրի ապագա առաջադիմության ու տնտեսության հանդեպ կասկած առաջացնեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 04:06 Asia/Tehran
  • Ռոհանի. Ամերիկացիները փորձում են հիասթափեցնել Իրանի ժողովրդին

ԻԻՀ նախագահն ասել է. «Ամերիկացիները սադրիչ քայլեր են ձեռնարկում և նրանց գլխավոր սադրանքն այն է, որ մեր ժողովրդի մոտ երկրի ապագա առաջադիմության ու տնտեսության հանդեպ կասկած առաջացնեն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Հասան Ռոհանին երկուշաբթի օրը դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ համատեղ նիստից հետո ժողովրդից ու պատասխանատուներից շնորհակալություն հայտնելով միասնականությունը պահպանելու կապակցությամբ , անդրադարձավ տարածաշրջանում ահաբեկչության տարածման ու անապահովության ստեղծման ուղղությամբ մեծապետականության ջանքերին: Նա ասաց. «Չնայած բոլոր բարդություններին, տարածաշրջանը թիկունքում է թողնում այս բարդությունները»:

ԻԻՀ նախագահն անդրադառնալով տարածաշրջանի երկրների աշխարհագրական սահմանները փոփոխելու Արևմուտքի ջանքերին, հավելեց. «Այս բնագավառում էլ  ջանքերը ձախողվել են ու նրանք չեն կարողացել որևէ հաջողություն արձանագրել»:

«Մենք պիտի ընդլայնենք համագործակցությունն ու լուծում  գտնենք տարածաշրջանում առկա տարաձայնությունների համար»,-հայտարարեց ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ Արևմուտքը սպառազինություն վաճառելու նպատակով շարունակում է տարածաշրջանում տարաձայնություններ սերմանելու ուղղությամբ իր ջանքերը:

Իրանի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների նիստը կայացավ երկուշաբթի օրը՝ իսլամական խորհրդարանումի հյուրընկալությամբ: