Զարիֆ. ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը բարյացակամության վրա հիմնված չէ
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ բարյացակամության բացակայությունն ԱՄՆ-ի ու հատկապես այդ երկրի նոր վարչակազմի քաղաքականության հիմքն է կազմում, հավելել է. «Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ է մտել չարակամությունը»:
Մոհաամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի գիշեր Իրանի իսլամական խորհրդարանի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ ԱՄՆ-ի նման երկրները, որոնք բարյացակամությամբ չեն գործադրում միջազգային համաձայնությունները, տառապում են մի թերությունից, որը հայտնի է, որպես «Բարյացակամության բացակայություն»»:
Զարիֆը ՀԳՀԾ-ի գործադրման ճակատագրի վրա Կոնգրեսի որոշումների ազդեցության չափերի մասին ասել է. «ԱՄՆ-ի ներքին օրենքներն այդ երկրին են վերաբերում, սակայն միջազգային հանրության դիտանկյունից միջազգային պարտավորությունների գործադրման համար պատասխանատու է ԱՄՆ-ի կառավարությունը և սա մեծ նշանակություն ունի»:
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող թաքնվել Կոնգրեսի որոշումների հետևում: Նա ասել է. «ԻԻՀ-ն ի վերջո ԱՄՆ-ի քայլերի համաձայն անհրաժեշտ որոշումներ կընդունի»:
Զարիֆն ընդգծել է, որ ամերիկացիները մթնոլորտը լարելով փորձում են թույլ չտալ, որ Իրանը շահի ՀԳՀԾ-ից: «Սա ոչ միայն հակասում է բարյացակամության սկզբունքին, այլև հակադրվում է ՀԳՀԾ-ի 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերին». ասել է նա: