Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները համատեղ հաղորդագրություն ստորագրեցին
ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նստաշրջանը չորեքշաբթի գիշեր համատեղ հաղորդագրության ստորագրմամբ ավարտվեց:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ նախագահը հաղորդագրության ստորագրումից առաջ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ միասին մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելով տեղեկացրեց Բաքվում կայացած երեք երկրների առաջին գագաթնաժողովի նպատակների իրականացման մասին և հավելեց. «Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են Եվրոպայի ու Ասիայի մայրցամաքներն իրար միացնել հյուսիս-հարավ միջազգային միջանցքի միջոցով:
Ռոհանին նաև անդրադարձավ Թեհրանի նստաշրջանում կայացած տնտեսական որոշումներին և ասաց. «Երեք երկրները ձգտում են բանկային առավել լավ հարաբերությունների հաստատմանը և իրենց երկկողմ ու եռակողմ առևտրում ազգային արժույթի օգտագործմանը»:
ԻԻՀ նախագահը նաև մատնանշելով այն կետը, որ եռակողմ ցանկացած նստաշրջան Թեհրանի, Մոսկվայի ու Բաքվի միջև առավել համագործակցության ուղղությամբ վերցված նոր քայլ է համարվում հույս հայտնեց, որ Մոսկվայում գումարվելիք Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա նիստում երեք երկրների հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ նոր քայլեր կվերցվեն:
ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ նստաշրջանը չորեքշաբթի երեկոյան կայացավ Թեհրանում:
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երրորդ նստաշրջանը 2018 թվականին կգումարվի Ռուսաստանում: