Վաեզի.«Հոսեյնական Արբաինի քայլերթը պետք է լավագույնս անցկացվի»
https://parstoday.ir/hy/news/iran-i75647-Վաեզի._Հոսեյնական_Արբաինի_քայլերթը_պետք_է_լավագույնս_անցկացվի
Ուրբաթ օրը, ԻԻՀ-ի նախագահի գրասենյակի ղեկավարը կարևորել է Հոսեյնական Արբաինի քայլերթի լավագույն կերպով ու լիովին անվտանգությամբ անցկացվելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2017 13:42 Asia/Tehran
  • Վաեզի.«Հոսեյնական Արբաինի քայլերթը պետք է լավագույնս անցկացվի»

Ուրբաթ օրը, ԻԻՀ-ի նախագահի գրասենյակի ղեկավարը կարևորել է Հոսեյնական Արբաինի քայլերթի լավագույն կերպով ու լիովին անվտանգությամբ անցկացվելու անհրաժեշտությունը:

Ֆարս լրատվական գործակալության փախանցմամբ, Խուզեստան նահանգի Չեզաբե և Շալամչե սահմանային անցակետեր կատարած այցի ընթացքում, Մահմուդ Վաեզին նշել է.«Ուխտավորներին ծառայություններ մատուցելն և Իրան-Իրաք սահմանային անցակետերում նրանց երթևեկության համար դյուրություններ առաջացնելը չափազանց կարևոր է Իրանի կառավարության համար»:

Լուսնային հիջրեթի 1439թ. Սաֆար ամսի 20-ը շիաների 3-րդ իմամ, Իմամ Հուսեյնի ու նրա աջակիցների նահատայության առասնօրյակն է: Աշխարհի տարբեր վայրերից միլիոնավոր ուխտավորներ Արբաինի արարողությանը մասնակցելու համար մտնում են Իրաքի հարավային Քերբելա քաղաք:

Անցյալ տարի Արաբաինի արարողության մասնակցել էին 2 մլն. իրանցի ուխտավորներ: