Ռադարային ու հրթիռային համակարգերը պաշտպանելու են Հոսեյնական Արբաինի երթի մասնակիցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i75753-Ռադարային_ու_հրթիռային_համակարգերը_պաշտպանելու_են_Հոսեյնական_Արբաինի_երթի_մասնակիցներին
Իրանի իսլամական հանրապետության բանակի «Խաթամ օլ Անբիա» ավիապաշտպանության զորակայանի տակտիկական օդային պաշտպանության հրամանատարի տեղեկացմամբ, Հոսեյնական Արբաինի երթի մասնակիցները պաշտպանվելու են ռադարային ու հրթիռային համակարգերով :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2017 12:38 Asia/Tehran
  • Ռադարային ու հրթիռային համակարգերը պաշտպանելու են Հոսեյնական Արբաինի երթի մասնակիցներին

Իրանի իսլամական հանրապետության բանակի «Խաթամ օլ Անբիա» ավիապաշտպանության զորակայանի տակտիկական օդային պաշտպանության հրամանատարի տեղեկացմամբ, Հոսեյնական Արբաինի երթի մասնակիցները պաշտպանվելու են ռադարային ու հրթիռային համակարգերով :

Երկուշաբթի նոյեմբերի 6-ին «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում, բրիգադային գեներալ Շամխալ Ջաաֆարին հայտնել է Արբաինի ուխտավորների համար ամբողջական պաշտպանության ապահովման մասին , ասելով.«Իրաքի երկնքում իրականացվող վերտարածաշրջանային բոլոր չվերթները ՝ ներառյալ ուղևորատար ու առանց օդաչուի թռիչքները, հատուկ կարգով դիտարկվելու են»:

Գեներալ Ջաաֆարին ասել է.«Հոսեյնական Արբաինի օրերին, օրական 55 չվերթ է իրականացվելու Նաջաֆի և Քերբելայի օդանավակայաններից: Բոլոր թռիչքների նկատմամբ կայուն ու տակտիկական համակարգերի ամբողջական դիտարկումների ու հսկողություն է իրականացվելու»:

Հինգշաբթի Լուսնային հիջրեթի 1439 թվականի սաֆարի 20-ը, 2017 թվականի նոյեմբերի 9-ը ՝ շիա մուսուլմանների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի տարելիցն է: Ամեն տարի հազարավոր իրանցի ուխտավորներ են մասնակցում Քերբելայում անցկացվող Արբաինի արարողություններին: