Ռոհանի. Իրանը կանգնած է մնալու Լիբանանի ժողովրդի կողքին
ԻԻՀ նախագահը Թեհրանի ու Բեյրութի հարաբերությունները բարեկամական ու զարգացող բնութագրելով վստահեցրել է, որ Իրանը կանգնած է մնալու Լիբանանի ժողովրդի կողքին և այդ երկրի կայունության ամրապնդմանն ու կայացմանը սատարելու համար որևէ ջանք չի խնայելու:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը Լիբանանի վարչապետի պաշտոնից Սաադ Հարիրիի հրաժարականից հետո այդ երկրի նախագահ Միշել Աաունի հետ հեռախոսազրույցում ասել է. «ԻԻՀ-ն մշտապես ձգտել է տարածաշրջանի երկրներում, այդ թվում Լիբանանում խաղաղության ու կայունության պահպանմանը»:
«Անկասկած Լիբանանի ժողովուրդը խոհեմությամբ թիկունքում կթողնի նոր սադրանքը և թույլ չի տա, որ Լիբանանն այդ երկրից դուրս գտնվող ուժերի հակամարտության ասպարեզ դառնա ու ահաբեկիչների ներկայության համար առիթ ստեղծվի»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:
Անդրադառնալով Լիբանանում կայունության ու անդորրի և այդ երկրում նոր զարգացումների հանդեպ ժողովրդի զգոնության կապակցությամբ Լիբանանի նախագահի հայտարարություններին, Ռոհանին հավելել է. «Անկասկած Լիբանանի նախագահի կառավարմամբ, հնարամտությամբ ու արժեքավոր փորձի, նաև ժողովրդի ու բանակի զգաստության շնորհիվ, այդ երկրում կայունությունը կպահպանվի»:
Լիբանանի նախագահ Միշել Աունն Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձավ իր երկրում վերջին զարգացումներին ու Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին ասել է. «Թեև ստեղծված պայմանները բարդ են, սակայն Լիբանանում անդորր ու կայունություն գոյություն ունի և ժողովուրդն այդ զարգացումների հանդեպ զգաստ է»: