Ամանոն անհիմն է համարել Իրանի միջուկային գործունեության դեմ հնչեցրած քննադատությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i75862-Ամանոն_անհիմն_է_համարել_Իրանի_միջուկային_գործունեության_դեմ_հնչեցրած_քննադատությունները
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն անհիմն է համարել Իրանի ռազմական կենտրոններում միջուկային գործունեության մասին հնչեցրած քննադատությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 16:02 Asia/Tehran
  • Ամանոն անհիմն է համարել Իրանի միջուկային գործունեության դեմ հնչեցրած քննադատությունները

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն անհիմն է համարել Իրանի ռազմական կենտրոններում միջուկային գործունեության մասին հնչեցրած քննադատությունները:

Washington Post օրաթերթը վկայակոչելով Ամանոյի խոսքերը  այն մասին, որ ՄԱԳԱՏԷ-ն քննում է Իրանի  խաղաղանպատակ միջուկային գործունեության ընթացքը, գրել է.-«Իրանը չի արգելել ՄԱԳԱՏԷ-ի քննիչների մուտքը միջուկային օբյեկտները»:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով Իրանի հետ միջուկային համաձայնության արդյունքում ավելի է շատացել գործակալության աշխատանքը և քննիչները 3000 անգամ այցելել են Իրանի միջուկային կենտրոնները: 

Յուկիա Ամանոն հավելել է.-«ՄԱԳԱՏԷ-ն իր տեղեկությունների համաձայն 8 անգամ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել Միջուկային համաձայնությունը»: