Իրանի ԱԳ փոխնախարար.«ՀԳՀԾ-ի անսակարկելիության հարցում Իրանն ու Ֆրանսիան համակարծիք են»:
https://parstoday.ir/hy/news/iran-i75889-Իրանի_ԱԳ_փոխնախարար._ՀԳՀԾ_ի_անսակարկելիության_հարցում_Իրանն_ու_Ֆրանսիան_համակարծիք_են
Իրանի ԱԳ նախարարի Եվրոպայի ու ԱՄՆ-ի հարցերով տեղակալն ասել է.«Ֆրանսիայի և Իրանի պաշտոնատարները համակարծիք են այն խնդրի շուրջ, որ ՀԳՀԾ-ն պետք է պահպանել ու դա անսակարկելի խնդիր է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2017 07:33 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ փոխնախարար.«ՀԳՀԾ-ի անսակարկելիության հարցում Իրանն ու Ֆրանսիան համակարծիք են»:

Իրանի ԱԳ նախարարի Եվրոպայի ու ԱՄՆ-ի հարցերով տեղակալն ասել է.«Ֆրանսիայի և Իրանի պաշտոնատարները համակարծիք են այն խնդրի շուրջ, որ ՀԳՀԾ-ն պետք է պահպանել ու դա անսակարկելի խնդիր է»:

Չորեքշաբթի օրը, Ֆրանսիայի սենատի արտաքին հարաբերությունների ու պաշտպանության հանձնաժղվի նախագահ Քրիստիան Քամբոնի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո, Իրանի ռադիո- հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Մաջիդ Թախտ Ռավանչին հավելել է.«ԱՄՆ-ի կողմից խախտված ՀԳՀԾ-ի կետերի մասին խոսել ենք Ֆրանսիայի կառավարության ու պառլամնենտի պաշտոնատարների և նրանք հայտարարել են, որ ջանքեր կգործադրեն ամերիկացիներին համոզելու, որ ՀԳՀԾ-ն փոփոխության ենթակա չէ և պետք է ամբողջությամբ գործադրվի»:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«ՀԳՀԾ-ն պահպանելու մասին հայտարարությունները դրական են, սակայն Եվրոպական երկրները պետք է դա գործնականում ապացուցեն»:

«Իրանն ու Ֆրանսիան պատմական կապեր ունեն և անհրաժեշտ է, որ տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ու պառլամենտական ոլորտներում համատեղ բանակցություններ անցկացնվեն»: