ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի անհավատարմության կապակցությամբ ցանկացած հաճտարարություն անհիմն է
https://parstoday.ir/hy/news/iran-i75964-ՀԳՀԾ_ի_հանդեպ_Իրանի_անհավատարմության_կապակցությամբ_ցանկացած_հաճտարարություն_անհիմն_է
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ու դեսպանն ասել է. «Իրանի վստահություն ստեղծող քայլերին մշտական տեսք տալու համար ցանկացած միակողմանի պահանջ հակասում է ՀԳՀԾ-ին և միանշանակ անընդունելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 04:11 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի անհավատարմության կապակցությամբ ցանկացած հաճտարարություն անհիմն է

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ու դեսպանն ասել է. «Իրանի վստահություն ստեղծող քայլերին մշտական տեսք տալու համար ցանկացած միակողմանի պահանջ հակասում է ՀԳՀԾ-ին և միանշանակ անընդունելի է»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն ուրբաթ օրը ԱԷՄԳ-ի տարեկան զեկույցի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում ասել է. «ՀԳՀԾ-ն ԱԽ-ի բանաձևի բաղադրիչ տարրը լինելով չի կարող ոչ կրկին բանակցության թեմա դառնալ և ոչ էլ չեղարկվել, հետևաբար ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը իրենց պարտավորությունների իրագործման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկեն ու  հրաժարվեն ՀԳՀԾ-ին հակադրվող քայլերից»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ԱԷՄԳ-ին համարելով Իրանի միջուկային պարտավորությունների ստուգման միակ կառույցը, հավելել է. «Կառույցը բազմիցս հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը և ցանկացած հայտարարություն այն մասին, թե Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին, անհիմն է»:

«ԻԻՀ-ն շարունակելու է խաղաղասիրական նպատակներով հետազոտման, զարգացման և միջուկային էներգիայի արտադրության ուղղությամբ իր միջուկային բոլոր աշխատանքներն, այդ թվում միջուկային վառելիքի լիարժեք ազգային ցիկլ ունենալը»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը: