Խառազի.«Լիբանանի ճգնաժամը Սաուդյան Արաբիայի միջամտության արդյունքն է»
ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի ղեկավար Քեմալ Խառազին ասել է.-«Լիբանանում առաջացած ճգնաժամը Սաուդյան Արաբիայի միջամտությունների արդյունք է»:
Վիեննայում կայացած Երվախորհրդի նիստի շրջանակում անդրադառնալով տարածաշրջանում և Լիբանանում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծած լարվածություններին, Քեմալ Խառազին ասել է.-«Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի քայլերը բացասական ազդեցություն են թողել Լիբանանի քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա»:
Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բանակցել հարևան երկրների հետ հույս է հայտնել , որ տարածաշրջանի երկրները կհամագործակցեն տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:
ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Իրանը պատրաստ է Միջին Արևելքի հարցերով համագործակցել Եվրամիության հետ և Եվրոպան պետք է ընդունի Միջին Արևելքի նոր իրավիճակը: