Խառազի.«Լիբանանի ճգնաժամը Սաուդյան Արաբիայի միջամտության արդյունքն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i75970-Խառազի._Լիբանանի_ճգնաժամը_Սաուդյան_Արաբիայի_միջամտության_արդյունքն_է
ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի ղեկավար Քեմալ Խառազին ասել է.-«Լիբանանում առաջացած ճգնաժամը Սաուդյան Արաբիայի միջամտությունների արդյունք է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 06:46 Asia/Tehran
  • Խառազի.«Լիբանանի ճգնաժամը Սաուդյան Արաբիայի միջամտության արդյունքն է»

ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի ղեկավար Քեմալ Խառազին ասել է.-«Լիբանանում առաջացած ճգնաժամը Սաուդյան Արաբիայի միջամտությունների արդյունք է»:

Վիեննայում կայացած Երվախորհրդի նիստի շրջանակում անդրադառնալով տարածաշրջանում և Լիբանանում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծած լարվածություններին, Քեմալ Խառազին ասել է.-«Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի քայլերը բացասական ազդեցություն են թողել Լիբանանի քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա»:

Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բանակցել հարևան երկրների հետ հույս է հայտնել , որ տարածաշրջանի երկրները կհամագործակցեն տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար: 

ԻԻՀ արտաքին հարաբերության ռազմավարական խորհրդի ղեկավարը հայտնել է, որ  Իրանը պատրաստ է Միջին Արևելքի հարցերով համագործակցել Եվրամիության հետ և Եվրոպան պետք է ընդունի Միջին Արևելքի նոր իրավիճակը: