Խարազի. «ՀԳՀԾ-ն ապացուցեց, որ ամերիկացիները վստահելի չեն»
https://parstoday.ir/hy/news/iran-i76039-Խարազի._ՀԳՀԾ_ն_ապացուցեց_որ_ամերիկացիները_վստահելի_չեն
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունն ապացուցեց, որ ամերիկացիները վստահելի չեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2017 13:07 Asia/Tehran
  • Խարազի. «ՀԳՀԾ-ն ապացուցեց, որ ամերիկացիները վստահելի չեն»

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է.«Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունն ապացուցեց, որ ամերիկացիները վստահելի չեն»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վիեննայում Եվրախորհրդի նիստի շրջանակում, ավստրիական Wiener Zeitung օրաթերթին տված հարցազրույցում, Քեմալ Խարազին ասել է.«Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունն ապացուցեց, որ Թեհրանը պատրաստ է բանակցության, սակայն ամերիկացիները ՀԳՀԾ-ն խախտելով և նոր շրջափակումներ սահմանելով ցույց տվեցին, որ իրենց հետ հնարավոր չէ բանակցել»:

Նշելով, որ Սաուդյան Արաբիան թշնամական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ, Խարազին հավաստիացրել է, որ կեղծ է սաուդցիների հայտարարությունն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի դեմ Եմենից արձակված հրթիռն իրանական է Եմենի հրթիռային ծրագիրը ոչ մի առնչություն չունի Իրանի հետ:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան Իրանի քայլերին հակադրվելու նպատակով, միշտ փորձում է միջամտել Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև հովանավորել ահաբեկիչներին: