Այաթոլլահ Ամոլի Լարիջանի.«Մարդու իրավունքների հարցով Իրանին ուղղված մեղադրանքները հիմք չունեն»
https://parstoday.ir/hy/news/iran-i76133-Այաթոլլահ_Ամոլի_Լարիջանի._Մարդու_իրավունքների_հարցով_Իրանին_ուղղված_մեղադրանքները_հիմք_չունեն
Իրանի Դատական իշխանության ղեկավարն ասել է.«Մարդու իրավունքների հարցով Իրանին ուղղված մեղադրանքները և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հայտարարություններն անհիմն են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2017 14:22 Asia/Tehran
  • Այաթոլլահ Ամոլի Լարիջանի.«Մարդու իրավունքների հարցով Իրանին ուղղված մեղադրանքները հիմք չունեն»

Իրանի Դատական իշխանության ղեկավարն ասել է.«Մարդու իրավունքների հարցով Իրանին ուղղված մեղադրանքները և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հայտարարություններն անհիմն են»:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, երեքշաբթի օրը Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի գերագույն խորհրդի 11-րդ նիստից հետո, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին նշել է.«Իրանի իսլամական հանրապետությունն անցած 40 տարիների ընթացքում նոր քայլեր է կատարել ժողովրդի իրավունքների վերականգման և մարդու իրավունքների բնագավառում և առաջադեմ օրենքներ է վավերացրել ,ուստի մարդու իրավունքների հարցով Իրանին ուղղված մեղադրանքներն անհիմն են»:

Ամոլի Լարիջանին հստակեցրել է.«Այն դեպքում, երբ Իրանը ամեն տարի ընտրություններ է անցկացնում , իսկ  տարածաշրջանի որոշ երկրներ նույնիսկ մեկ անգամ քվերակություն չեն անցկացրել, Իրանն է մեղադրվում մարդու իրավունքների ոտնահարման և մարդու իրավունքների նորմերը չհարգելու մեջ»:

Քննադատելով տարածաշրջանում մարդու իրավունքների հարցերի նկատմամբ իմպերիալիստ երկրների երկստանդարտ մոտեցումը, Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը պետք է  պատասխանատվության ենթարկի արևմուտքին  աշխարհում ու տարածաշրջանում մարդու իրավունքների դեմ քայլերը պաշտպանելու համար»:

Եվրամիության պատասխանատուները գալիք շաբաթ կայցելեն Իրան, որպեսզի մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ բանակցեն Իսլամական հանրապետության պաշտոնյաների հետ: