Սպահանում կկայանա Իրանի և Եվրամիության երրորդ շրջանի նիստը
Սպահանում կկայանա Իրանի և Եվրամիության երրորդ շրջանի նիստը: Նիստի ընթացքում կքննարկվի Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրան Եվրամիություն այս շրջանի նիստին կմասնակցեն Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիտդը, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչին և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:
Մինչև այժմ Բրյուսելում և Թեհրանում երկու նմանօրինակ նիստ է կայացել Իրանի և Եվրամիության միջև:
Սպահանում կայանալիք նիստի ընթացքում կքննարկվի Մարդու իրավունքների, էներգետիկայի , առևտրի, կենսոլորտի, թմրաբիզնեսի դեմ պայքարի հետ կապված հարցեր նաև Իրաքի և Սիրիայի ճգնաժամի վերջին զարգացումները: