Լարիջանի.«ԻԼԻՊ-ի պարտությունն աշխարհում անվտանգության ու կայունության հաստատման սկիզբն է»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանի համագործակցությամբ և Իրաքի ու Սիրիայի ժողովրդի ցուցաբերած դիմադրությամբ, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կործանմամբ, աշխարհում , հատկապես տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն է հաստատվելու»:
Երեքշաբթի առավոտյան, գլխավորելով խորհրդարանական բարձրաստիճան մի պատվիրակություն , ասիական խորհրդարանների ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլ մեկնելիս, Իրանի ռադիո-հեռուստատեսության թղթակցին տված հարցազրույցում, Ալի Լարիջանին ասել է.«Վերջին տարիներին Իրանի առանցքայնությամբ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերը ծանր հարված են պատճառել ահաբեկիչներին»:
Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում վերջին հաղթանակները Իրանի համար մեծ ձեռքբերում համարելով, Լարիջանին ասել է.«Այսօր բոլորը գիտեն, որ Իրանն առաջատար է եղել ահաբեկչության դեմ պայքարում»:
Աննդրադառնալով Ստամբուլում կայանալիք Ասիական խորհրդարանական ֆորումի անցկացմանը, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է, որ Թուրքիա կատարած իր այցի նպատակն է կայունության ու խաղաղության ստեղծման, Իրանի ու իսլամական երկրների միջև տնտեսական համագործակցությունների ընդլայնման և խորհրդարանական համագործակցության ընդլայնման հարցով ֆորումի նախագահի ու պաշտոնատարների հետ հանդիպումը :
Ասիական միջխորհրդարանական ֆորումին մասնակցել են 40 երկրների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ: