Ռոհանի.«ՀԳՀԾ-ում ցանկացած փոփոխություն կկործանի այդ համաձայնությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i76549-Ռոհանի._ՀԳՀԾ_ում_ցանկացած_փոփոխություն_կկործանի_այդ_համաձայնությունը
Նշելով որ ՀԳՀԾ-ի լիովին գործադրումը միջազգային այլ ոլորտներում փոխգործակցության կարևոր փորձություն է, Իրանի նախագահը շեշտել է.«ՀԳՀԾ-ի բովանդակությանը մի բան ավելացնելը կամ կրճատելը կործանելու է այդ համաձայնությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 12:42 Asia/Tehran
  • Ռոհանի.«ՀԳՀԾ-ում ցանկացած փոփոխություն կկործանի այդ համաձայնությունը»

Նշելով որ ՀԳՀԾ-ի լիովին գործադրումը միջազգային այլ ոլորտներում փոխգործակցության կարևոր փորձություն է, Իրանի նախագահը շեշտել է.«ՀԳՀԾ-ի բովանդակությանը մի բան ավելացնելը կամ կրճատելը կործանելու է այդ համաձայնությունը»:

Երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Հասան Ռոհանին ասել է.«Իրանը պատրաստ է փոխադարձ հարգանքի ու համատեղ շահերի հիմամբ բոլոր ոլորտներում ընդլայնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ»:

Անդրադառնալով աշխարհում ու տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հիմնական ռազմաբազաների կործանման խնդրին, նախագահ Ռոհանին հավելել է.«Իրանը տարածաշջրանում տիրակալական ձգտումներ չունի և Թեհրանի նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և կանխել երկրների մասնատումը»:

Կարևորելով Թեհրան-Փարիզ երկկողմ համագործակցությունների ընդլայմնան անհրաժեշտությունը, Էմանուել Մակրոնն ասել է.«ՀԳՀԾ-ի պահպանման համար բոլոր երկրները պետք է ջանք գործադրեն»:

Եկխոսությունների մասնավորապես տարածաշրջանային երկխոսությունների շարունակումը համարելով Փարիզի քաղաքականույուններից մեկը Մակրոնը հույս է հայտնել, որ Եմենում և Սիրիայում հակամարտությունները հնարավորինս շուտ վերջ գտնեն: