Նոյեմբեր 22, 2017 11:03 Asia/Tehran
  • Ռոհանի.«Սիրիայի ապագան նրա ժողովրդի ձեռքերում է»

ԻԻՀ նախագահի համոզմամբ, Սիրիայի ապագան նրա ժողովրդի ձեռքերում է : «Իրաքում և Սիրիայում ահաբեկչության հիմքերը փլուզվել են և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ Իրանի պայքարը շարունակվելու է մինչև նրա արմատախիլ լինելու օրը».հավաստել է Իրանի նախագահը:

Չորեքշաբթի օրը  Իրան-Ռուսաստան-Թուրքիա ղեկավարների եռակողմ նիստին մասնակցելու նպատակով Սոչի մեկնելուց առաջ, Հասան Ռոհանին ասել է.«Հակառակ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի, ԻԻՀ-ն չի ձգտում տարածաշրջանի լարվածության: Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ձգտում են խաղաղության ու կայունության և չեն փորձում առճակատվել որևէ երկրի հետ: Թեհրանը ցանկանում է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ»:

«Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ձևավորման առաջին իսկ օրվանից Իրանը համոզված էր, որ ահաբեկչությունն անհաջող միջոց է աշխարհագրական սահմանները փոխելու, և ամերիկացիների, սիոնիստների ու այլ օտար ուժերի միջամտության համար».հավաստել է Իրանի նախագահը:

Հասան Ռոհանին անդրադարձել է նաև Միջինարևելյան տարածաշրջանի համար ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ծրագրերին: «Ամերիկացիները հենց սկզբից ձգտում էին մեծ Միջին Արևելք նախագծի իրականացմանը, իսկ օկուպանտ սիոնիստաները մշտապես աջակցել են նրանց». ասել է նա:

ԻԻՀ նախագահը նաև խոսել է ահաբեկչական խմբավորումների դեմ Իրաքի և Սիրիայի բանակային ու ժողովրդական  ուժերի դիմադրության մասին, նշելով.«Վերջին մեկ տարում, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան որոշել են ավելի ակտիվ ու համադրված լինել ահաբեկչության դեմ քաղաքական ու հրապարակային պայքարում»: 

Պիտակ