ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ.«Իրանը գազ արտադրող երկրների համակարգում կարևոր դերակատարություն ունի»
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«Իրանը գազ արտադրող երկրների համակարգում և աշխարհի էներգետիկ քաղաքականությունները որոշելու ասպարեզում կարևոր դերակատարություն ունի»:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Բոլիվիայի Սանտա Քրուզ օդանավակայարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հավելել է.-«Իրանը աշխարհի գազային ամենամեծ պաշարներն ունի և գազ արտադրող կարևոր երկրներից է»:
Ջահանգիրին ասել է.«Տարիներ առաջ Թեհրանում գազ արտահանող երկրները որոշում ընդունեցին ստեղծել գազային կազմակերպություն և այսօր այդ համակարգը կարևոր դերակատարություն ունի էներգետիկ քաղաքականությունների որոշման ասպարեզում»:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է.-«ԻԻՀ արտաքին քաղաքականության համար մեծ կարևորություն ունեն Lատինական Ամերիկայի երկրները»: