Իրանը հավատարիմ է քաղաքացիական իրավունքների հարգման սկզբունքին
https://parstoday.ir/hy/news/iran-i77147-Իրանը_հավատարիմ_է_քաղաքացիական_իրավունքների_հարգման_սկզբունքին
Իրանի իսլամական խորհրդարանի իրավական և դատական հանձնաժողովի նախագահ Ալլահյար Մալեքշահին ասել է.-«Իրանի սահմանադրության համաձայն՝ երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները հավասար իրավունք են վայելում օրենքի դիմաց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 09:50 Asia/Tehran
  • Իրանը հավատարիմ է քաղաքացիական իրավունքների հարգման սկզբունքին

Իրանի իսլամական խորհրդարանի իրավական և դատական հանձնաժողովի նախագահ Ալլահյար Մալեքշահին ասել է.-«Իրանի սահմանադրության համաձայն՝ երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները հավասար իրավունք են վայելում օրենքի դիմաց»:

Թեհրանում, Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու հետ հանդիպման ժամանակ Ալլահյար Մալեքշահին ուրախություն է հայտնել Իրանի և ԵՄ միջև հարաբերությունների ընդլայնման գործընթացի կապակցությամբ: 

Մալեքշահին հավելել է.-«Իրանի իսլամական խորհրդարանը ողջունել է ԵՄ-ի հետ Իրանի խորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը»:

Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկին, ողջունելով Իրանում կրոնական և դավանական համակեցությունը, հավելել է.«ԵՄ տեսակետն Իրանի հանդեպ միշտ դրական է եղել»:

Եվրապառլամենտի և Իրանի խորհրդարանի հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յանուշ Լովանդովսկին, գլխավորելով մի պատվիրակույթուն, շաբաթ օրը այցելել է ԻԻՀ: Եվրապառլամենտի պատվիրակությունը հանդիպումներ է  ունեցել Իրանի պետական պաշտոնատարների հետ: