Ռոհանի. Իրանի արտաքին քաղաքականության հիմքը դրված է աշխարհի հետ կառուցողական գործակցության վրա
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության հիմքը դրված է աշխարհի հետ կառուցողական ու պատվաբեր գործակցության վրա: Նա ընդգծել է. «ԻԻՀ-ն մղտապես փորձել է երկխոսության և ոչ թե առճակատման միջոցով կարգավորել տարածաշրջանի խնդիրները»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի գիշեր ուղիղ եթեր հեռարձակված հեռուստատեսային զրույցի ժամանակ անդրադարձավ ահաբեկիչների դեմ պայքարի ճանապարհին ԻԻՀ կողմից Իրաքին ու Սիրիային ցուցաբերված օժանդակություններին ու նաև Իրաքյան Քրդիստանի տարածքի հարցով Իրանի, Իրաքի ու Թուրքիայի համագործակցությանն, ասել է «Իրանը ձգտում է ապահով դարձնել տարածաշրջանը»:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով այն կետին, որ բացառությամբ տարածաշրջանի մեկ-երկու երկրի, այդ թվում Արաբիայի, Իրանը չափազանց լավ հարաբերություններ ունի այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրաքի, Կատարի, Աֆղանստանի ու Պակիստանի հետ, ընդգծել է. «Արաբիան տարածաշրջանում ու նաև ներքին հարցերում իր կրած պարտությունները քողարկելու նպատակով, Իրանին թշնամի է ներկայացնում»:
Ռոհանին ընդգծել է, որ Արաբիան անհաջողություններ է ունեցել Կատարում, Իրաքում, Սիրիայում ու Լիբանանում: Նա հավելել է. «Ռիադն իր սխալների շարանը երկարացնելով միայն բարդացնում է իր խնդիրները»:
ԻԻՀ նախագահն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ ԻԻՀ լավ հարաբերություններին և ողջունել աշխարհի երկրների հետ Իրանի առևտրական հարաբերությունների կարգավորումը:
Ռոհանին նշել է, որ Իրանը տարածաշրջանի էներգետիկայի, երկաթգծի ու ինտերնետի կենտրոնն է: Նա հայտարարել է. «ԻԻՀ-ն հարևան երկրներից մեծամասնության հետ էլեկտրաէներգիայի փոխանակում է կատարում»:
«Մոտ ապագայում ԻԻՀ-ի երկաթգիծը միացվելու է հարևան բոլոր երկրներին»,-հավելել է ԻԻՀ նախագահը: