Լարիջանի.«Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունից հետո թմրանյութերի արտադրությունը 45 անգամ ավելացել է»
https://parstoday.ir/hy/news/iran-i77693-Լարիջանի._Աֆղանստանում_օտարերկրյա_ուժերի_ներկայությունից_հետո_թմրանյութերի_արտադրությունը_45_անգամ_ավելացել_է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է.«Աֆղանստանում թմրանյութերի արտադրության ծավալը 2001 թվականին կազմում էր 200 տոննա, իսկ 2017 թ.-ին այն հասել է 9000 տոննայի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 16:34 Asia/Tehran
  • Լարիջանի.«Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունից հետո թմրանյութերի արտադրությունը 45 անգամ ավելացել է»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է.«Աֆղանստանում թմրանյութերի արտադրության ծավալը 2001 թվականին կազմում էր 200 տոննա, իսկ 2017 թ.-ին այն հասել է 9000 տոննայի»:

Երկուշաբթի օրը Մոսկվայում թմրանյութերի դեմ պայքարի միջազգային կոնֆերանսի բացման օրն ունեցած ելույթում, կեղծ համարելով Աֆղանստանի վրա գրոհելու վերաբերյալ արևմտյան երկրների հայտարարած նպատակները, Ալի Լարիջանին ասել է.«Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունից հետո թմրանյութերի արտադրությունը 45 անգամ ավելացել է»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է.«Աֆղանստանում թմրանյութերի արտադրության ու մաքսանենգման ավելացումը այդ երկրի վրա ավերիչ ազդեցություն թողնելուց բացի, ահռելի ծախսեր է պարտադրել տարանցման ճանապարհին գտնվող երկրներին, մասնավորապես՝ Աֆղանստանի հարևաններին»:

Ընդգծելով, որ հնարավոր չէ ահաբեկչությունը և թմրանյութերի արտադրությունն ու մաքսանենգումն առանձնացնել իրարից, Լարիջանին ասել է.«Թմրանյութերի մաքսանենգները, ահաբեկիչներն ու նրանց հովանավորները տարբեր մակարդակներում ընդհանուր շահեր են հետապնդում»:

Անդրադառնալով թմրաբիզնեսի դեմ պայքարին ուղղված ԻԻՀ ջանքերին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունը,որպես աշխարհում թմրաբիզնեսի դեմ մղվող պայքարի առաջին գծում գտնվող երկիր ավելի քան երեք հազար նահատակ է տվել այս ճանապարհին»:

Այսօր Մոսկվայում մեկնարկել է թմրանյութերի դեմ պայքարի միջազգային կոնֆերանսը, աշխարհի ավելի քան 40 երկրի, այդ թվում Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանների նախագահների մասնակցությամբ: