Լարիջանի.«Թրամփն իսլամական ու արաբական նպատակները զոհեց հանուն Սիոնիստական ռեժիմի»
https://parstoday.ir/hy/news/iran-i78255-Լարիջանի._Թրամփն_իսլամական_ու_արաբական_նպատակները_զոհեց_հանուն_Սիոնիստական_ռեժիմի
«Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի քայլը համարվում է ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման շրջանակում արաբական որոշ երկրների հետ համադրված քայլ և հետապնդում էր Պաղեստինի հարցը մոռացության տալու նպատակով».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2017 07:01 Asia/Tehran
  • Լարիջանի.«Թրամփն իսլամական ու արաբական նպատակները զոհեց հանուն Սիոնիստական ռեժիմի»

«Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի քայլը համարվում է ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման շրջանակում արաբական որոշ երկրների հետ համադրված քայլ և հետապնդում էր Պաղեստինի հարցը մոռացության տալու նպատակով».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:

Կիրակի օրը Ալի Լարիջանին հավաստել է.«Եթե իսլամական ու արաբական երկրներն անկախ չլինեն Իսրայելից ու ԱՄՆ-ից, ապա նրանք հեղինակազրկվելու են և նրանց դեմ են դուրս գալու մուսուլմանները»:

«Իսլամական5 մասնավորապես` արաբական երկրները պետք է ԱՄՆ-ի դեմ միատարր ու գործնական քայլեր անեն».-ասել է Լարիջանին:

Իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, Պաղեստինի քաջ ժողովուրդը գտել է իր ուղին և ինքնությունից զուրկ Սիոնիստական  ռեժիմը չի կարող տարածաշրջանի մի քանի արաբական երկրների և ԱՄՆ-ի հետ քայլ պահելով, Պաղեստինի ժողովրդի համար մեկ այլ տարածքում հայրենիք որոշել:

Ալի Լարիջանին հավաստել է.«Պաղեստինը պատկանում է պաղեստինցիներին և Աստված սիոնիստների խաբեությունը նրանց ստորացմամբ է պատասխանելու»: