Լարիջանի.«Թրամփն իսլամական ու արաբական նպատակները զոհեց հանուն Սիոնիստական ռեժիմի»
«Ղոդսը որպես Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի քայլը համարվում է ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման շրջանակում արաբական որոշ երկրների հետ համադրված քայլ և հետապնդում էր Պաղեստինի հարցը մոռացության տալու նպատակով».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:
Կիրակի օրը Ալի Լարիջանին հավաստել է.«Եթե իսլամական ու արաբական երկրներն անկախ չլինեն Իսրայելից ու ԱՄՆ-ից, ապա նրանք հեղինակազրկվելու են և նրանց դեմ են դուրս գալու մուսուլմանները»:
«Իսլամական5 մասնավորապես` արաբական երկրները պետք է ԱՄՆ-ի դեմ միատարր ու գործնական քայլեր անեն».-ասել է Լարիջանին:
Իսլամական խորհրդարանի նախագահի խոսքերով, Պաղեստինի քաջ ժողովուրդը գտել է իր ուղին և ինքնությունից զուրկ Սիոնիստական ռեժիմը չի կարող տարածաշրջանի մի քանի արաբական երկրների և ԱՄՆ-ի հետ քայլ պահելով, Պաղեստինի ժողովրդի համար մեկ այլ տարածքում հայրենիք որոշել:
Ալի Լարիջանին հավաստել է.«Պաղեստինը պատկանում է պաղեստինցիներին և Աստված սիոնիստների խաբեությունը նրանց ստորացմամբ է պատասխանելու»: