Բորուջերդի. Ղոդսը Պաղեստինի տրոփող սիրտն է
https://parstoday.ir/hy/news/iran-i78351-Բորուջերդի._Ղոդսը_Պաղեստինի_տրոփող_սիրտն_է
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ղոդսը Պաղեստինի տրոփող սիրտն է: «Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի վերջին քայլը դեմ է ՄԱԿ-ի բանաձևերին». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2017 04:16 Asia/Tehran
  • Բորուջերդի. Ղոդսը Պաղեստինի տրոփող սիրտն է

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ղոդսը Պաղեստինի տրոփող սիրտն է: «Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի վերջին քայլը դեմ է ՄԱԿ-ի բանաձևերին». ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչեց և միևնույն ժամանակ հրահանգեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու համար նախապատրաստական քայլեր ձեռնարկել:

Ալաեդդին Բորուջերդին Թեհրանում Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս)ներկայացուցիչ Խալեդ Ղոդումիի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով որպես իսլամ աշխարհի գլխավոր հարց Պաղեստինի նշանակությունը, հավելեց. «ԻԻՀ քաղաքականությունը եղել և մնում է Պաղեստինի ժողովրդի պաշտպանությունն ու զավթված տարածքների ազատագրումը»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը քննադատելով Ղոդսը բռնազավթած ռեժիմի հետ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման քաղաքականությունն, ասել է. «Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման ձախողած քաղաքականությունը ճահճուտ է դառնալու Սաուդյան Արաբիայի համար»:

Թեհրանում Համաս շարժման ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Պաղեստինի ժողովրդի հետ պայքարն է: «Թրամփի քայլը վտանգավոր վիճակ է ստեղծելու Պաղեստինի ժողովրդի և միջազգային անվտանգության համար». ասել է նա:

«Արաբական երկրների թուլությունն ընչաքաղց է դարձրել Սիոնիստական զավթող ռեժիմին»,-հիայտարարել է Խալեդ Ղոդումին, քննադատելով Ղոդսը բռնազավթած ռեժիմի հետ հարաբերություններն ընդլայնելու արաբական որոշ երկրների ջանքերը: