Իրանը պատրաստ է պաշտպանել Պաղեստինի իսլամական դիմադրության ուժերին
https://parstoday.ir/hy/news/iran-i78425-Իրանը_պատրաստ_է_պաշտպանել_Պաղեստինի_իսլամական_դիմադրության_ուժերին
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս ստորաբաժանման հրամանատարը Նահատակ Էզեդդին Ղասամի գումարտակների և Իսլամական Ջահադի գումարտակների հրամանատարությունների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց Պաղեստինի իսլամական դիմադրության ուժերին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար ԻԻՀ-ի պատրաստակամությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 04:09 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է պաշտպանել Պաղեստինի իսլամական դիմադրության ուժերին

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս ստորաբաժանման հրամանատարը Նահատակ Էզեդդին Ղասամի գումարտակների և Իսլամական Ջահադի գումարտակների հրամանատարությունների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց Պաղեստինի իսլամական դիմադրության ուժերին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար ԻԻՀ-ի պատրաստակամությունը:

ԻՌՆԱ-ի երկուշաբթի գիշեր կատարած հաղորդման համաձայն, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին այդ հեռախոսազրույցի ժամանակ նաև ընդգծեց Ալ-Աղսա մզկիթն ազատագրելու ուղղությամբ տարածաշրջանի դիմադրության ճակատի մյուս խմբերի պատրաստակամությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին միջազգային կազմակերպությունների ու տարբեր երկրների կողմից միջազգային բանաձևերի ոտնահարում համարվող միակողմանի քայլի դիմելով, Ղոդսը Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչեց և միևնույն ժամանակ հրահանգեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելու համար նախապատրաստական քայլեր ձեռնարկել:

ԻԻՀ-ն առաջին երկրներից էր, որ դատապարտեց Թրամփի այդ քայլը: ԻԻՀ ԱԳ նախարարությունն անցած չորեքշաբթի գիշեր մի հաղորդագրությամբ ընդգծեց. «Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի քայլը միջազգային բանաձևերի կոպիտ ոտնահարում է համարվում»:

Աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Թրամփի այդ քայլը: