Զարիֆ. Իսլամ աշխարհը կանգնելու է պաղեստինցիների կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i78615-Զարիֆ._Իսլամ_աշխարհը_կանգնելու_է_պաղեստինցիների_կողքին
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի գումարման, ընդգծեց. «Ողջ իսլամ աշխարհը կանգնելու է պաղեստինցիների կողքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 03:57 Asia/Tehran
  • Զարիֆ. Իսլամ աշխարհը կանգնելու է պաղեստինցիների կողքին

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի գումարման, ընդգծեց. «Ողջ իսլամ աշխարհը կանգնելու է պաղեստինցիների կողքին»:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրների ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնատարների արտահերթ ,ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ, չորեքշաբթի օրը գումարվեց Ստամբուլում:

Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի մասնակիցները մի հաղորդագրություն հրապարակելով և ընդգծելով Պաղեստինի ժողովրդի իդեալների հանդեպ հովանավորությունը, հայտարարեցին. «Ղոդսը Սիոնիստական ռեժիմի  մայրաքաղաք հայտարարվելու որոշման հետևանքների պատասխանատուն ԱՄՆ-ն է լինելու»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում գրել է. «Ողջ իսլամ աշխարհը վճռակամ է Պաղեստինի ժողովրդին զորակցելու հարցում և մերժում է անարժաններին Թրամփի կողմից այն ընծայի նվիրաբերումը, որը նրանց չի պատկանում»:

«Բացառությամբ որոշ դեպքերի, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին ղեկավարների ներկայությունը չափազանց գոտեպնդիչ է»,-հավելել է Զարիֆը: