Եվրամիությունը վկայագիր է շնորհել Իրանի նավթատար նավերին
Եվրամիությունը MRV վկայագիր է շնորհել Իրանի նավթատար նավերին:
Իրանի նավթատար նավերի ազգային ընկերության նավերի գործողությունների ու տեխնիկական հարցերով տնօրեն՝ Աքբար Ջեբել Ամելին նավերի միջոցով ջերմոցային գազերի տարածման, զեկույցի հրապարակման և մոնիտորինգի վերաբերյալ Եվրամիության բնապահպանական նոր կանոնների մասին ասել է. «Մոտ ապագայում նավերը դասակարգվելու են ածխածնի երկօքսիդի արտանետման չափի համաձայն և դրա հիմամբ նոր առևտուր են սկսելու»:
2018 թվականի հունվարից Եվրամիության անդամ երկրների, Նորվեգիայի և Իսլանդիայի նավահանգիստներում, իսկ 2019թ. հունվարից աշխարհի բոլոր նավահանգիստներում երթևեկելու համար ավելի քան 5 հազար տոննա կշռող նավերը Եվրամիությունը MRV վկայագիրը պետք է ունենան:
Եվրամիությունը MRV վկայագիր է շնորհվել Իրանի նավթատար նավերի ազգային ընկերության 41 նավերին:
Իրանի դեմ կիրառվող շրջափակումների օրոք, իրանական նավթատարները միջազգային մասնագիտական վկայակագրերից զրկված լինելով, չէին կարող մուտք գործել որոշ կարևոր նավահանգիստներ, այդ թվում Եվրոպայի նավահանգիստներ, սակայն ՀԳՀԾ-ի իրագործումից հետո, այդ արգելքները հետզհետե վերացան: