Եվրամիությունը վկայագիր է շնորհել Իրանի նավթատար նավերին
https://parstoday.ir/hy/news/iran-i78927-Եվրամիությունը_վկայագիր_է_շնորհել_Իրանի_նավթատար_նավերին
Եվրամիությունը MRV վկայագիր է շնորհել Իրանի նավթատար նավերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 15:09 Asia/Tehran
  • Եվրամիությունը վկայագիր է շնորհել Իրանի նավթատար նավերին

Եվրամիությունը MRV վկայագիր է շնորհել Իրանի նավթատար նավերին:

Իրանի նավթատար նավերի ազգային ընկերության նավերի գործողությունների ու տեխնիկական հարցերով տնօրեն՝ Աքբար Ջեբել Ամելին նավերի միջոցով ջերմոցային գազերի տարածման, զեկույցի հրապարակման և մոնիտորինգի վերաբերյալ Եվրամիության բնապահպանական նոր կանոնների մասին ասել է. «Մոտ ապագայում նավերը դասակարգվելու են ածխածնի երկօքսիդի արտանետման չափի համաձայն և դրա հիմամբ նոր առևտուր են սկսելու»:

2018 թվականի հունվարից Եվրամիության անդամ երկրների, Նորվեգիայի և Իսլանդիայի նավահանգիստներում, իսկ 2019թ. հունվարից աշխարհի բոլոր նավահանգիստներում երթևեկելու համար ավելի քան 5 հազար տոննա կշռող նավերը Եվրամիությունը MRV վկայագիրը պետք է ունենան:

Եվրամիությունը MRV վկայագիր է շնորհվել Իրանի նավթատար նավերի ազգային ընկերության 41 նավերին:

Իրանի դեմ կիրառվող շրջափակումների օրոք, իրանական նավթատարները միջազգային մասնագիտական վկայակագրերից զրկված լինելով, չէին կարող մուտք գործել որոշ կարևոր նավահանգիստներ, այդ թվում Եվրոպայի նավահանգիստներ, սակայն ՀԳՀԾ-ի իրագործումից հետո, այդ արգելքները հետզհետե վերացան: