Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեն դատապարտել է Ղոդսի դեմ Թրամփի որոշումը
https://parstoday.ir/hy/news/iran-i78999-Իսլամական_երկրների_միջխորհրդարանական_միության_Պաղեստինի_կոմիտեն_դատապարտել_է_Ղոդսի_դեմ_Թրամփի_որոշումը
Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեն ընդգծել է.«Ղոդսի դեմ ԱՄՆ նախագահի քայլը նշանակում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների դեմ բացահայտ ոտնձգություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2017 16:25 Asia/Tehran
  • Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեն դատապարտել է Ղոդսի դեմ Թրամփի որոշումը

Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեն ընդգծել է.«Ղոդսի դեմ ԱՄՆ նախագահի քայլը նշանակում է Պաղեստինի ժողովրդի իրավունքների դեմ բացահայտ ոտնձգություն»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Թեհրանում գումարված Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստի եզրափակիչ հաղորդագրության մեջ ընդգծվել է Պաղեստինյան հարցի նշանակությունը և Ղոդսը որպես իսլամական ժողովուրդների հավերժ մայրաքաղաքը լինելու փաստը:«Իսլամական  ու քրիստոնեական սրբավայրերի պատմական իրավիճակը և Ղոդս քաղաքի բնակչության կազմն ու ինքնությունը փոխելուն ուղղված Սիոնիստական ռեժիմի բոլոր  քայլերը զուր ջանքեր են»,ասված է հաղորդագրության մեջ:

«Բոլոր փախստականների երկիր վերադառնալու, օկուպացման ճիրաններից ազատվելու և Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծվելու դեպքում, Պաղեստինի ժողովրդի իրավունքներն իրականություն կդառնան», ընդգծված է հաղորդագրության մեջ:

Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեն Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Պաղեստինի ժողովրդի իրավունքների դեմ բացահայտ ոտնձգություն է համարել,հավելելով՝ այդ քայլը լարվածության կմատնի տարածաշրջանը և բռնություն ու անարխիա կտիրեն տարածաշրջանում: