Լարիջանի.«Սիոնիստական ռեժիմը փորձում է տարածաշրջանը քաղաքական խառնաշփոթի մատնել»
https://parstoday.ir/hy/news/iran-i79053-Լարիջանի._Սիոնիստական_ռեժիմը_փորձում_է_տարածաշրջանը_քաղաքական_խառնաշփոթի_մատնել
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմը փորձում է տարածաշրջանը քաղաքական խառնաշփոթի մատնել, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է .«Իսլամական երկրները միասնությամբ ու միատարրությամբ կանխելու են այդ ծրագիրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 06:59 Asia/Tehran
  • Լարիջանի.«Սիոնիստական ռեժիմը փորձում է տարածաշրջանը քաղաքական խառնաշփոթի մատնել»

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմը փորձում է տարածաշրջանը քաղաքական խառնաշփոթի մատնել, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է .«Իսլամական երկրները միասնությամբ ու միատարրությամբ կանխելու են այդ ծրագիրը»:

Երկուշաբթի օրը Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի արտահերթ նիստում, Ալի Լարիջանին  նշել է.«Ներկա պայմաններում , կոմիտեն կարևոր պատասխանատվություն ունի  : Մենք պետք է կոմիտե ձևավորելով և դրա մասին ճիշտ որոշումներ ընդունելով, պաշտպանենք Պաղեստինի ժողովրդին»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը: 

«Ամերիկացիները և Սիոնիստական ռեժիմը ջանում են իսլամական երկրներում քաղաքական խառնաշփոթ ստեղծելով իրականացնել իրենց նպատակները: Այդ դավադրությունը բոլոր երկրներում չի հաջողվել և նույնիսկ որոշ երկրների հաջողվել է այն չեզոքացնել».-հավաստել է Ալի Լարիջանին:

Նշելով, որ Պաղեստինի հարցը ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելով չի սահմանափակվելու և եթե Սիոնիստական ռեժիմն այդ փուլը թիկունքում թողնի, ապա նոր քայլեր է դիմելու, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Պաղեստինի ժողովրդի ճակատագիրը կապված է տարածաշրջանի ժողովուրդներին և իսլամական երկրները պետք է իրատեսորեն կանգնեն Սիոնիստական ռեժիմի դեմ»:

Դեկտեմբերի 18-ին ՝ իսլամական 11 երկրների ներկայությամբ Թեհրանում գումարվել է Իսլամական երկրների միջխորհրդարանական միության Պաղեստինի կոմիտեի անտահերթ նիստը :