Շվեյցարիայի դեսպանը Իրանի ԱԳ նախարարություն է կանչվել
Երեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահարամ Ղասեմին հա3tararել է.«Ի նշան բողոքի ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի անպատասխանատու հայտարարությունների դեմ, Թեհրանում ԱՄՆ շահերի պաշտպան Շվեյցարիայի դեսպանը Իրանի ԱԳ նախարարություն է կանչվել: Վերջինիս ներկայացվել է Իրանի պաշտոնական բողոքը՝ Նիքի Հեյլիի կողմից ներկայացված անհիմն մեղադրանքների դեմ»:
Նա ասել է.«Իրանի ԱԳ նախարարության ԱՄՆ-ի հարցերով բաժնի գլխավոր տնօրենը Թերանում Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում, դապարտելով Նիքի Հեյլիի հրահրիչ, անպատասպանատու և կեղծ փաստաթղթերի հիմամբ Իրանի կողմից Եմենին սպառազինության տրամադրման մասին հայտարարությունները, Շվեյցարիայի դեսպանին է հանձնել ԱՄՆ-ի կառավարությանն ուղղված պաշտոնական նոտան»:
Նշելով որ ԱՄՆ-ի կառավարություն խախտում է Եմենի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, Ղասեմին հավաստել է.«ԱՄՆ-ի այս մեթոդներն արդեն ծանոթ են տարածաշրջանի ու աշխարհի ժողովուրդներին»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Մերժվելով ԱՄՆ-ի կառավարության կողմից Իրանին հասցեագրված բոլոր մեղադրանքները, ԻԻՀ կառավարության բողոքի նոտայի մեջ ասված է, որ այս քայլը տարածաշրջանում պատերազմի հրահրման բացահայտ փորձ է և դրա հավանական հետևանքների համար պատասխանատում է ԱՄՆ-ի կառավարությունը»: