Ռոհանի. Թրամփի թույլ տված սխալն առավել միասնական դարձրեց մուսուլմաններին
https://parstoday.ir/hy/news/iran-i79155-Ռոհանի._Թրամփի_թույլ_տված_սխալն_առավել_միասնական_դարձրեց_մուսուլմաններին
ԻԻՀ նախագահը երեքշաբթի գիշեր ընդգծել է. «Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թույլ տված սխալը Ղոդսի և Պաղեստինի հարցում առավել միասնական դարձրեց մուսուլմաններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 04:16 Asia/Tehran
  • Ռոհանի. Թրամփի թույլ տված սխալն առավել միասնական դարձրեց մուսուլմաններին

ԻԻՀ նախագահը երեքշաբթի գիշեր ընդգծել է. «Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թույլ տված սխալը Ղոդսի և Պաղեստինի հարցում առավել միասնական դարձրեց մուսուլմաններին»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում ասել է. «Թրամփի այս քայլը պատճառ դարձավ, որ վերջին տարիներին ահաբեկչության բարդության պատճառով երկրորդ պլան մղված Ղոդսի հարցը վերագտնի իր իսկական տեղն ու դառնա իսլամ աշխարհի գերակայությունը»:

«Այսօր ինթիֆադայի և Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի ժողովրդի նոր շարժման ականատեսն ենք»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:

Չնայած տարածաշրջանային ու միջազգային ծավալուն հակառակությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը Սիոնիստական մայրաքաղաք է ճանաչում Ղոդսը: Թրամփն ԱՄՆ պետքարտուղարությանը հանձնարարեց նախաձեռնել ԱՄՆ-ի դեսպանատան Թելավիվից Երուսաղեմ փոխադրումը: