Քյամալվանդի. Իրանը միջուկային հարցով չի բանակցի ԱՄՆ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i79361-Քյամալվանդի._Իրանը_միջուկային_հարցով_չի_բանակցի_ԱՄՆ_ի_հետ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ընդգծել է. «ԻԻՀ-ն միջուկային և իր ինքնիշխանության հետ կապված հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ չի բանակցելու»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 10:25 Asia/Tehran
  • Քյամալվանդի. Իրանը միջուկային հարցով չի բանակցի ԱՄՆ-ի հետ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ընդգծել է. «ԻԻՀ-ն միջուկային և իր ինքնիշխանության հետ կապված հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ չի բանակցելու»:

Բեհրուզ Քյամալվանդին Չինաստանի պաշտոնական լրատվական գործակալություն՝ «Շին Հուա»-ի հետ զրույցի ժամանակ ասել է. «Վաշինգտոնի հետ բանակցության դռները բաց են, սակայն դա չի ներառում միջուկային կամ ինքնիշխանության հետ կապված հարցերը»:

«5+1 խմբի հետ Իրանի միջուկային համաձայնագիրը կամ ՀԳՀԾ-ն, 2015-ին որոշ պարտավորություններ է հստակեցրել կողմերի համար և բոլորը պիտի այս համաձայնագրի հանդեպ պատասխանատվություն զգան»,-ընդգծել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը:

Քյամալվանդին ՀԳՀԾ-ն շարունակաբար ոտնահարելու կապակցությամբ ԱՄՆ-ին զգուշացնելով, նշել է. «Եթե ԱՄՆ-ն կրկին փորձի Իրանի դեմ շրջափակումներ հաստատել, ԻԻՀ-ն անկասկած դրան կտրուկ պատասխան կտա»:

Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարին, սակայն ԱՄՆ-ն լինելով այդ խմբի անդամներից մեկը շարունակ անհավատարիմ է գտնվել ՀԳՀԾ-ի գործադրման հարցում: