Լարիջանի .«Իրանը և Պակիստանը համագործակցության լավ եզրեր ունեն»
https://parstoday.ir/hy/news/iran-i79561-Լարիջանի_._Իրանը_և_Պակիստանը_համագործակցության_լավ_եզրեր_ունեն
Ընդգծելով Պակիստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է .«Երկու երկրի համագործակցությունները խորացնելու նոր հնարավորություններ են ստեղծվել»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 10:51 Asia/Tehran
  • Լարիջանի .«Իրանը և Պակիստանը համագործակցության լավ եզրեր ունեն»

Ընդգծելով Պակիստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է .«Երկու երկրի համագործակցությունները խորացնելու նոր հնարավորություններ են ստեղծվել»:

Ալի Լարիջանին Իրանի և Պակիստանի պատմական ու մշակութային ընդհանրությունները համարել է երկկողմ հարաբերությունների զարգացման խթանը, հավաստելով .«Երկու երկիրը պատմական ու մշակութային ընդհանրություններ ունեն և առկա հնարավորություններից օգտվելով, պետք է առավել քան նախկինում զարգացնեն երկու երկրի հարաբերությունները»:

Լարիջանին նաև խոսել է տնտեսական ոլորտում Իրանի և Պակիստանի համագործակցության  և  գազամուղի կառուցման մասին: «Երկու երկրի տնտեսական ընդհանրությունները և բարիդրացիական հարաբերությունները, հարևան երկրների առևտրափախաակումները դարձրել են անհերքելի անհրաժեշտություն». ասել է նա:

Ալի Լարիջանին Իսլամաբադ է այցելել «Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» թեմայով նիստին մասնակցելու նպատակով:

«Հետախուզական ծառայությունները ֆինանսական հնարավարություններ ու զենքեր  տրամադրելով ահաբեկչական հոսանքներին միջոց են ծառայեցնում ՝ տարածելով ահաբեկչությունը», հավելել է Լարիջանին:

Իսլամական խորհրդարանի նախագահը տարաձայնությունների տարածումը համարել է ահաբեկչությանը հանգեցնող գործոն, որն իրականացվում է նավթի շուկան վերահսկելու նպատակով: Նրա խոսքերով. «Խտրական վերաբերմունքն ու նվաստացումը եղել են ահաբեկչական խմբերում անդամակցության համար երիտասարդների հակման պատճառները»:

Նրա խոսքերով՝ սիոնիստները երկրարատև նպատակներ են հետապնդում ուժերի ցուցադրման և տարածաշրջանի երկրների էներգիայի պաշարները սպառելու համար և այդ նպատակն իրականացնելու ուղղությամբ ամրապնդում են ահաբեկիչների դիրքերը: