Ռոհանի. Ահաբեկիչները տարածաշրջանում իրար են հանգուցել մուսուլմանների ու քրիստոնյաների ճակատագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i79645-Ռոհանի._Ահաբեկիչները_տարածաշրջանում_իրար_են_հանգուցել_մուսուլմանների_ու_քրիստոնյաների_ճակատագիրը
ԻԻՀ նախագահը հույս է հայտնեկ, որ Հիսուս Քրիստոսի անհատականությունն ու ուսուցումները կկարողանան մարդկությանն առաջնորդել դեպի խաղաղություն, անդորր ու խաղաղ համակեցություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 02:13 Asia/Tehran
  • Ռոհանի. Ահաբեկիչները տարածաշրջանում իրար են հանգուցել մուսուլմանների ու քրիստոնյաների ճակատագիրը

ԻԻՀ նախագահը հույս է հայտնեկ, որ Հիսուս Քրիստոսի անհատականությունն ու ուսուցումները կկարողանան մարդկությանն առաջնորդել դեպի խաղաղություն, անդորր ու խաղաղ համակեցություն:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Նոր տարվա տոների սեմին այցելելով հայ նահատակ Ժորժ Քեշիշ Հարությունի հարազատներին, ընդգծել է. «Իրանում բոլոր կրոնները, դավանանքներն ու ազգությունները կիսում են միմյանց վիշտն ու ուրախությունը և Իրանի քաղաքացիները շարունակ կանգնած են եղել ու շարունակելու են կանգնած մնալ իրար կողքի»:

«Իրանի ողջ ժողովուրդը հարգում է այն նահատակների արյունը, ովքեր իրենց կյանքը զոհաբերելով պաշտպանեցին Իրանը»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:

Ռոհանին անդրադարձել է նաև Միջին Արևելքի տարածաշրջանում քրիստոնյաների վիճակին և ասել. «Քրիստոնյաներն ահաբեկիչներից մեծ վնասներ են կրել Իրաքում, Սիրիայում ու Լիբանանում և իրավիճակը նույնն է մուսուլմանների համար»:

«Ահաբեկիչները տարածաշրջանում իրար հանգուցեցին մուսուլմանների ու քրիստոնյաների ճակատագրերը և նման պայմաններում անհրաժեշտ է, որ առավել քան երբևէ աջակցենք միմյանց»,-հավելել է ԻԻՀ նախագահը:

Ժորժ Քեշիշ Հարությունը 1988 թվականին նահատակվեց Իրանի դեմ Իրաքի պարտադրած պատերազմի արևմտյան ճակատում: