Մամուլի տեսություն 28-12-2017
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասաց. «Նրանք ովքեր ունեն կամ ունեցել են երկրի բոլոր հնարավորությունները չեն կարող ընդդիմության դերում հանդես գալ»:
Քեյհան
Նրանք ովքեր ունեն կամ ունեցել են երկրի բոլոր հնարավորությունները չեն կարող ընդդիմության դերում հանդես գալ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան Իսլամական քարոզչության համադրման խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ժողովրդին ապակողմնորոշելու և նրանց հույսն ու վստահությունը խաթարելու ուղղությամբ ԱՄՆ-ի դադար չառնող ջանքերին քննադատեց թշնամու նպատակների հետ որոշ անձանց կամա կամ ակամա ընկերակցությունը և հիշեցնելով ԻԻՀ-ի պարտությունների ու թույլ կողմերի մասին թշնամու 40-ամյա ստահոդ քարոզչություններն ու վերլուծություններն, ընդգծեց. «Աստծո շնորհներով ու նաև ժողովրդի զգաստության ու դիմադրության շնորհիվ անցյալի նման թշնամու քիթը գետին ենք տրորելու և ժողովրդի կենցաղային ու տնտեսական խնդիրների կարգավորման համար պատասխանատուների կրկնակի ջանքերով հզորությամբ կշարունակենք առաջադիմության ու փառքի ուղին»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասաց. «Իսլամում քարոզչությունն արևմուտքցիների պրոպագանդայի հակառակ ուղղությամբ է, որն իրականացվում է դրամի ու ուժի տիրանալու համար և այդտեղ թույլատրված է հասարակական կարծիքին խաբելը, ստախոսություն ու դերեր խաղալը»:
Նա ժողովրդին հույս ու վստահություն ներշնչելը, առիթների ու սպառնալիքների պարզաբանումը և բարեկամին ու թշնամուն ծանոթացնելն իսլամում քարոզչության անհրաժեշտություններից համարեց և ասաց. «Այսօր թշնամու փափուկ պատերազմի գլխավոր նպատակն է Իրանի ժողովրդից խլել հույսն ու վստահությունը»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին վիճակագրական անհիմն տվյալների հրապարակումը, սուտ հավակնությունները, ժողովրդի կողմից ընդունելու դեմքերի վարկաբեկումն ու իսլամական հեղափոխության հաջողությունների հերքումը վիրտուալ աշխարհում ժողովրդին, հատկապես երիտասարդությանն ու պատանիներին հուսահատեցնելու ուղղությամբ քայլերից համարեց և ասաց. «Դժբախտաբար որոշ անձինք էլ օտարների ստերը ճիշտ ձևացնելու համար երկրում տարբեր անհատների ու կառույցների մեղադրելով կրկնում են նույն թշնամու գործը»:
«Նրանք ովքեր ունեն կամ ունեցել են երկրի բոլոր հնարավորությունները չեն կարող ընդդիմության դերում հանդես գալ ու երկրի դեմ արտահայտվել»,-հայտարարեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Հեմայաթ
ԱՄՆ-ն անկում է ապրում
Նոր տարին ու այնուհետև Դոնալդ Թրամփի երդմնակալության տարեդարձը մոտենալով ամերիկյան ԶԼՄ-ներ փորձել են քննարկել Սպիտակ տնում նրա միամյա գործունեության վկայականը: Այդուհանդերձ չի թվում, թե դա կարող է գործունեության փայլուն վկայական համարվել ամերիկացի այս միլիարդատիրոջ համար:
«Լոս Անջելես Թայմզ»-ը գրել է. «Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխարհում այդ երկրի դիրքերի հզորացման հավակնություն ունի, սակայն արտասահմանցի ղեկավարներ ԱՄՆ-ի նահանջի ու անկման ականատես են»: «Լոս Անջելես Թայմզ»-ն այդ հոդծավում քննադատելով ԱՄՆ-ի սահմաններից ներս ու դուրս Դոնալդ Թրամփի առաջացրած խնդիրներին, գրում է. «Ժամանակին ԱՄՆ-ն գլխավորում էր աշխարհում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի շարժումը, սակայն այսօր Թրամփի շնորհիվ այդ դերակատարությունն ստանձնել է Չինաստանը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն իր ձեռքն է առել սիրիական խաղաղության բանակցությունների ղեկավարումը, որի վրա էր ժամանակին կենգտրոնացած ԱՄՆ-ի կառավարությունը: Մոսկվան նպատակ ունի ԱՄՆ-ի կառավարության պաշտոնատարներին միայն որպես դիտորդ այդ բանակցություններին հրավիրել: Ֆրանսիան ու Գերմանիան էլ նրանից հետո, երբ Թրամփն արտահայտվեց ՆԱՏՕ-ի անդամների ցուցաբերվող աջակցությունների կրճատման մասին, դարձել են այն երկրները, որոնցից աջակցության ակնկալիք ունեն ՆԱՏՕ-ի անդամները: Ի դեպ, ԱՄՆ-ն, որը ժամանակին Պաղեստինի հարցում երկու կողմի համար ընդունելի միջնորդ էր համարվում, Ղոդսի մասին Թրամփի ընդունած որոշումից հետո մեկուսացվել է»:
Ալիք
Ժիրայր Ռեիսյանը՝ Սիրիայում հայ համայնքի կորուստների մասին. «Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն, ինչ քանդված է»
Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն ինչ քանդված է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ամփոփելով 2017 թվականը, պատմում է Հալեպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին: Տարին լի էր դժվարություններով, բայցև՝ դրական զարգացումներով: Ժիրայր Ռեիսյանը կարեւոր է համարում դեռ 2016 թվականի դեկտեմբերին Հալեպի ազատագրումը, որը հույս ներշնչեց հետագա դրական զարգացումների ակնկալիքներ ունենալու համտեքստում: Դրական զարգացումները սպասեցնել չտվեցին, շուտով ազատագրվեց Դեր Զորը, որը, լինելով համահայկական ուխտավայր, կարեւոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար:
Ինչ վերաբերում է Հալեպի ազատագրումից հետո բնակիչների, տեղի հայերի տեղաշարժերին, ապա Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր վերադարձել են, որոշների վերադարձն ընթացքի մեջ է: Վերադառնում են Հալեպից դուրս եկած եւ Սիրիայի այլ քաղաքներ տեղափոխված մեր հայրենակիցները, նաեւ նրանք, ովքեր ժամանակավոր բնակվում էին Լիբանանում, Հայաստանում, արեւմտյան տարբեր երկրներում: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում այդ թիվը կավելանա:
Առավոտ
10 օր առաջ կանխվել է ԻՊ անդամներից մեկի մուտքը Հայաստան
«Առավոտ» թերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:
Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության եւ ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է:
Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից եւ փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, եւ ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա»:
168 ժամ
Որքան է պետք Հայաստանում լավ ապրելու համար. վերջին տվյալները
«168 ժամ» թերթը գրում է. «Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում՝ գոյատեւելու, լավ ապրելու եւ շատ լավ ապրելու համար։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, աղքատության ցուցանիշից բացի, հրապարակում է նաեւ աղքատության սուբյեկտիվ գնահատականը։
Դեկտեմբերի 5-ին հրապարակված զեկույցում այս տվյալները առկա էին, սակայն մեծ ուշադրության չարժանացան, չնայած որ բավականին հետաքրքիր են։
Այսպես, ԱՎԾ հարցումների համաձայն, 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝ գոյատեւելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար, շատ լավ ապրելու համար՝ ամսական 655 060 դրամ կամ 1 363 դոլար։
Հիշեցնենք, որ Հայաստանում աղքատության վերին գիծը 2016 թվականին եղել է 40 867 դրամ. աղքատ համարվել են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը այդքանից ցածր է։
Մինչդեռ ըստ սուբյեկտիվ գնահատականի՝ աղքատ կարելի է համարել այն մարդկանց, ում ամսական եկամուտը (ենթադրաբար՝ գրեթե նույն չափով, որքան սպառումը) ամսական 120 հազար դրամից ցածր է։
Ստացվում է, որ եթե առաջնորդվենք ոչ թե պաշտոնական, հաստատված մեթոդաբանությամբ, այլ աղքատության մասին բնակչության սուբյեկտիվ պատկերացումներով, ապա կստացվի, որ Հայաստանում աղքատության մակարդակը շատ ավելի բարձր է, քան 29.4%-ը։