Իրանը դատապարտել է Քաբուլում իրականացված ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i79989-Իրանը_դատապարտել_է_Քաբուլում_իրականացված_ահաբեկչական_հարձակումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակումը: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մշակութային կենտրոնի և «Ավայ» լրատվական գործակալության դեմ այսօր տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 12:35 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Քաբուլում իրականացված ահաբեկչական հարձակումը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Քաբուլում մահապարտ ահաբեկչի իրականացրած հարձակումը: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մշակութային կենտրոնի և «Ավայ» լրատվական գործակալության դեմ այսօր տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում:

Բահրամ Ղասեմին վշտակցությոն է հայտնել Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին  և վիրավորներին: 

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.-«Մշակութային կենտրոնների, ԶԼՄ-ների և մտավորականների դեմ ուղղված հարձակումները վկայում են, որ կոպտությունը և ծայրահեղականությունը մերժող  նրանց գործունեությունը ատելություն է առաջացնում Աֆղանստինի ժողովրդի թշնամիների և  ահաբեկչական խմբերի մոտ»:

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մշակութային կենտրոնի  և  «Ավայ» լրատվական գործակալության դեմ այսօր իրականացված պայթյունի հետևանքով զոհերի թիվը 30-ի է հասել: Ահաբեկչական հարձակման հետևանքով ևս 40 քաղաքացի վիրավորվել  է: