Ամիր Աբդոլլահյան.«Ղոդսը կրկին հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում»
https://parstoday.ir/hy/news/iran-i80017-Ամիր_Աբդոլլահյան._Ղոդսը_կրկին_հայտնվել_է_աշխարհի_ուշադրության_կենտրոնում
Հիգշաբթի օրը, Թեհրանում Պաղեստինի դեսպան Սալեհ Ալ-Զավավիի հետ հանդիպման ժամանակ, միջազգային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.-«Ղոդսը պաղեստինի անբաժանելի մասն է կազմում և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անխոհեմ քայլի հետևանքով, կրկին ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Ղոդսի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 14:27 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան.«Ղոդսը կրկին հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում»

Հիգշաբթի օրը, Թեհրանում Պաղեստինի դեսպան Սալեհ Ալ-Զավավիի հետ հանդիպման ժամանակ, միջազգային հարցերով Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.-«Ղոդսը պաղեստինի անբաժանելի մասն է կազմում և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անխոհեմ քայլի հետևանքով, կրկին ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Ղոդսի վրա»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է.-«Թրամփը պետք է հետ նահանջի իր դիրքորոշումներից»:

Թեհրանում Պաղեստինի դեսպան Սալեհ Ալ-Զավավիին գնահատելով Իրանի կողմից Պաղեստինի հանդեպ ցուցաբերած աջակցությունն ասել է.-«Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում Ղոդսի կենտրոնով Պաղեստին երկիր ստեղծելը միայն երևակայություն է և անհնար է այն իրականացնել»:

Նշելով, որ Թրամփը միայն կատարում է Սիոնիստական ռեժիմի պահանջները, Թեհրանում Պաղեստինի դեսպանն ընդգծել է, իսլամական աշխարհի մաիսնականության պահպանության կարևորությունը: