Մամուլի տեսություն 30-12-2017
https://parstoday.ir/hy/news/iran-i80139-Մամուլի_տեսություն_30_12_2017
Այս տարի այն պայմաններում ենք նշում 88 թվականի դեյ ամսվա 9-ի ժողովրդային սխրանքի տարեդարձը, երբ որոշ քաղաքներում գների սղության ու տնտեսական խնդիրների դեմ ժողովրդի կողմից բողոքի հանրահավաքները հակահեղափոխական ու թշնամի որոշ տարրերի ներկայությամբ հանգեց անսովոր ու տնտեսական խնդիրներին չառնչվող կարգախոսների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 07:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-12-2017

Այս տարի այն պայմաններում ենք նշում 88 թվականի դեյ ամսվա 9-ի ժողովրդային սխրանքի տարեդարձը, երբ որոշ քաղաքներում գների սղության ու տնտեսական խնդիրների դեմ ժողովրդի կողմից բողոքի հանրահավաքները հակահեղափոխական ու թշնամի որոշ տարրերի ներկայությամբ հանգեց անսովոր ու տնտեսական խնդիրներին չառնչվող կարգախոսների:

Խոռասան

Թշնամուն պատասխանելու օրը

 

Այս տարի այն պայմաններում ենք նշում 88 թվականի դեյ ամսվա 9-ի ժողովրդային սխրանքի տարեդարձը, երբ որոշ քաղաքներում գների սղության ու տնտեսական խնդիրների դեմ ժողովրդի կողմից բողոքի հանրահավաքները հակահեղափոխական ու թշնամի որոշ տարրերի ներկայությամբ հանգեց անսովոր ու տնտեսական խնդիրներին չառնչվող կարգախոսների: Կարգախոսներ, որոնք հակահեղափոխական ու թշնամի ԶԼՄ-ներում լայն արձագանք գտան, որպեսզի այդպիսով ժողովրդի տնտեսական բողոքին քաղաքական երանգ հաղորդվի: Դա ապացուցեց, որ թշնամին ցանկանում է կենցաղային ու տնտեսական որոշ խնդիրները, որոնք տարբեր խոստումներով հանդերձ դեռ չեն կարգավորվել, Ասիայի արևմտյան անապահով տարածաշրջանում Իրանի օրինակելի անդորրն ու անվտանգությունը խաթարելու միջոց ծառայեցվի: Նախագիծ, որին մեծարգո առաջնորդն անդրադառնալով անցած չորեքշաբթի օրն ընդգծեց, որ թշնամին ցանկանում է ժողովրդին հուսախաբ անել ապագայի հանդեպ ու նրանցից խլել ինքնավստահությունը: Հետևաբար նման պայմաններում 88 թվականի դեյ ամսվա 9-ի ժողովրդային շարժման 8-րդ տարեդարձը պիտի անապահովության ստեղծման համար թշնամու մշակած նախագծին պատասխանելու օր համարել: Այս օրվա ընթացքում Իրանի ժողովուրդը ինչ խավի ու քաղաքական ինչ կողմնորոշման էլ, որ պատկանի իր ներկայությամբ ի ցույց է դնելու հանուն իսլամական հեղափոխության  և երկրի անդորրի ու անվտանգության պաշտպանության իր ներկայությունը:

 

Էբթեքար

Ջահանգիրին զգուշացրեց կառավարության դեմ քայլերի հեղինակներին

 

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասաց. «Նրանք ովքեր փողոցային շարժումներ են սկսում, դրանց վերջ տվողը չեն լինելու և նրանց քայլերից տուժելու են հենց իրենք»:

Էսհաղ Ջահանգիրին Իրանի բժշկական հավաքականության իսլամական միության ընդհանուր 25-րդ ժողովում ասաց. «Երկրի տնտեսական ցուցանիշերը գտնվում են լավ վիճակում: Սակայն մի քանի ապրանքների գները հավելում են կրել, որոնք ունեն իրենց հիմնավորումները և կառավարությունը պարտավոր է դրանց գները կարգավորել»:

«Այդուհանդերձ տնտեսական հարցերը պատրվակ են ծառայել առաջ քաշելու որոշ հարցեր: Կուլիսներում այլ բան է տեղի ունենում: Նրանք ովքեր կառավարության դեմ քայլերի հեղինակներն են, պիտի իմանան, որ այդ քայլերից տուժելու են հենց իրենք: Երբ փողոցում քաղաքական շարժում է ձևավորվում, ուրիշները հեծնում են դրա ալիքն ու շարժումն սկսողները դրա ավարտողը չեն լինում»,-հայտարարեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նկատելով, որ կառավարությունը տնտեսության բնագավառում լավ ձեռքբերումներ է ունեցել, ասաց. «Անցած տարի տնտեսական աճը 9 տոկոս էր և դրան զուգահեռ ներդրման աճը դրական և ինֆլյացիան միանիշ դարձավ։ Անցած տարի 600 հազար աշխատատեղեր, իսկ այս տարվա առաջին վեց ամիսներում 700 հազար աշխատատեղ է ստեղծվել, այդուհանդերձ որոշ պատճառներով կառավարությունը պարտավոր է կարգավորել որոշ ապրանքների գները»:

Ջահանգիրին հավելեց. «Կառավարությունն ակնկալում է շարունակ հովանավորվել այն հոսանքի կողմից, որ սկզբից պաշտպանել է կառավարությանը: Իհարկե հովանավորության իմաստն այն չե, որ ասվի, թե կառավարության ցանկացած քայլ լավ է: Արդար քննադատությունն ու կառավարությանը լուծումներ առաջարկելը մեր ակնկալիքներից են»:

 

Քեյհան

Էմիլ Լահուդ. Երբ զորավար Սոլեյմանին ու Սեյեդ Հասան Նասրոլլահն արտահայտվում են Իսրայելի հաշվարկները խառվում են

 

Լիբանանի նախկին նախագահն ասում է, որ երբ Սեյեդ Հասան Նասրոլլահն ասում է, որ «մենք միլիոններով Ղոդս կուղևորվենք կամ Ղասեմ Սոլեյմանին Իրաքում ու Սիրիայում հաղթանակից հետո կապ է հաստատում Պաղեստինի դիմադրության հետ և ցանկացած օժանդակության համար պատրաստակամություն է հայտնում», Իսրայելը պարտավորվում է վերատեսության ենթարկել իր հաշվարկները:

Էմիլ Լահուդը «Ալ-Քոսար» համաշխարհային հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահի վերջին ելույթին, ասաց. «Սեյեդ Հասան Նասրոլլահը գործի մարդ է: Ես նրան լավ եմ ճանաչում: Նա երբ մի խոսք է ասում, դա կատարում է: Նա սովորական քաղաքական գործիչ չե: Երբ ասում է, որ մենք միլիոններով Ղոդս կուղևորվենք և կամ Ղասեմ Սոլեյմանին Իրաքում ու Սիրիայում հաղթանակից հետո կապ է հաստատում Պաղեստինի դիմադրության հետ և ցանկացած օժանդակության համար պատրաստակամություն է հայտնում, Իսրայելը պարտավորվում է վերատեսության ենթարկել իր հաշվարկները»:

Էմիլ Լահուդը Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն առավել քան որևէ բան ԱՄՆ-ի ներքին խնդիրների արդյունքը համարեց և ասաց. «ԱՄՆ նախագահն այդ քայլով փորձ կատարեց խույս տալ ներքին խնդիրներից»:

«Իմ խոսքն այն չե, որ արաբական ու իսլամական երկրները պատերազմ հրահրեն, այլ ասում եմ, որ ամենաչնչին քայլը վերցնեն: Օրինակ հակազդելով Թրամփին, որ Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք է հայտարարել, իրենք էլ միաձայն հայտարարեն, որ Ղոդսը Պաղեստինի մայրաքաղաքն է և կամ այդ երկրների անօգուտ ելույթներ ունենալու փոխարեն կարող են հայտարարել, եթե ԱՄՆ-ն իր որոշումից չհրաժարվի, մենք մեր կապիտալը կհեռացնենք ԱՄՆ-ից»,-եզրակացրեց Լահուդը:

 

Լրագիր

Տարվա արդյունքները Ղարաբաղում. 13 դիտորդ 6-ի փոխարեն

 

2017 թվականը ղարաբաղյան կարգավորման գործընթացում 10 տարվա ցիկլի յուրատեսակ ավարտը դարձավ, որի ընթացքում քննարկվել են մեռելածին «մադրիդյան սկզբունքները»՝ հիմնված «փոխզիջման» գաղափարի վրա:

10 տարի անց պարզ դարձավ, որ փոխզիջումն իմաստ չունի, եւ ամենաիրական տարբերակը ստեղծված իրողությունների ճանաչումն է, եթե անգամ շատ ժամանակ ու ջանքեր պահանջի: Միջնորդները յուրատեսակ փոխզիջման են հասել ստատուս-քվոյի ճանաչման հարցով, եւ այժմ կողմերը «հարմարվում են» նոր իրավիճակին:

Կողմերին փոխզիջման «հարկադրելու» մաքոքային դիվանագիտությանը փոխարինել է «փոքր քայլերի» քաղաքականությունը: Առաջին քայլը պետք է լինի ԵԱՀԿ դիտորդների մանդատի ընդլայնումը, երկրորդը՝ սահմանին դիտարկման մեխանիզմների ներդրումը:

2018 թվականին, հնարավոր է, հաջողվի առաջին քայլն անել: Ադրբեջանը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների առաքելության ընդլայնման մասին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ասել է, որ մոտ ապագայում ղարաբաղյան կարգավորման գործընթացքում առաջընթաց չի տեսնում: Նրա խոսքով, ներկայիս տրամադրությունների պայմաններում, այդ թվում՝ Ադրբեջանում, դրա իշխանական շրջանակներում, դժվար է առաջընթաց ակնկալել: Նա նշել է, որ ինքն ու իր գործընկերներն ակնկալում են, որ նոր ռազմական գործողություններ եւ արյունահեղություն չի լինի:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

 

Ալիք

ԱՄՆ-ում խանութներին կը վերադարձւեն մինչեւ 1.4 մլն. սուրբծննդեան նւէրներ

 

Առաքումների «UPS» ծառայութեան պաշտօնական ներկայացուցիչները յայտնել են, որ ԱՄՆ-ում ընդունւած Վերադարձնելու ազգային օրը խանութներին ետ կը տրւեն մինչեւ 1.4 մլն. սուրբծննդեան նւէրներ:

Այս անգամ Վերադարձնելու օրը 2018 թւականի յունւարի 3-ն է: Տեղի պրակտիկայի համաձայն, նւէրները յանձնում են չեկի հետ: Այն դէպքում, եթէ ընծաները դուր չեն եկել կամ յարմար չեն եկել, դրանք կարելի է դերադարձնել եւ փողն ստանալ: Վերադարձման ցուցանիշը 8 տոկոսով կաւելանայ 2016 թւականի համեմատութեմբ եւ ռեկորդային կը դառնայ «National Returns Day»-ի պատմութեան մէջ: