Ամերիկյան ինստիտուտը զեկուցել է՝ ՀԳՀԾ-ից հետո Իրանի տնտեսական հաջողությունների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i80155-Ամերիկյան_ինստիտուտը_զեկուցել_է_ՀԳՀԾ_ից_հետո_Իրանի_տնտեսական_հաջողությունների_մասին
Խաղաղության ամերիկյան ինստիտուտը զեկուցել է.«2015 թվականի միջուկային համաձայնությունից հետո Իրանն աշխարհի տարբեր երկրների հետ միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ առևտրական համաձայնագրեր է կնքել նավթի, ավիացիոն, էներգետիկայի և առողջապահության ոլորտներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 12:36 Asia/Tehran
  • Ամերիկյան ինստիտուտը զեկուցել է՝ ՀԳՀԾ-ից հետո Իրանի տնտեսական հաջողությունների մասին

Խաղաղության ամերիկյան ինստիտուտը զեկուցել է.«2015 թվականի միջուկային համաձայնությունից հետո Իրանն աշխարհի տարբեր երկրների հետ միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ առևտրական համաձայնագրեր է կնքել նավթի, ավիացիոն, էներգետիկայի և առողջապահության ոլորտներում»:

Ամերիկյան հաստատության զեկույցի համաձայն՝ շրջափակումների վերացմանը հաջորդող ժամանակաշրջանում Իրանն ակներև տնտեսական զարգացում է արձանագրել՝ մասնավորապես նավթի ոլորտում: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը: 

Ըստ զեկույցի, Իրանը ցանկանում է էներգետիկայի բաժնում զարգացնել իր գործունեությունը: Ուստի Հարավային Փարսի նավթային նախագծերում նոր համաձայնագրեր է ստորագրել յոթ միլիարդ դոլարի արժողությամբ արեգակնային էլեկտրակայաններ կառուցելու համար:

«Իրանի և Եվրոպայի միջև առևտրի 94 տոկոսանոց աճի շնորհիվ և մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը՝ արտասահմանյան ուղղակի ներդրումների և Ավստրիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի բանկերի հետ առևտրական կապեր հաստատելու արդյունքում, Իրանը 14 միլիարդ դոլարի եկամուտ է ապահովել».նշված է զեկույցում: