Իրան-Բրիտանիա առևտրի պալատի նախագահ.«ՀԳՀԾ-ն պատմական ձեռքբերում է»
Իրան-Բրիտանիա առևտրի պալատի նախագահը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պատմական ձեռքբերում է անվանել:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով միջուկային համաձայնությունից հետո երկու երկրի միջև ձեռք բերված առևտրային որոշ համաձայնություններին, Իրան-Բրիտանիա առևտրի պալատի նախագահ՝ Լորդ Լամոնթն ասել է.«Բրիտանական ընկերությունները սպասում են իրանական առևտրային շուկա մուտք գործելուն»:
Ըստ հաղորդման Իրան-Բրիտանիա առևտրային պալատը շաբաթ օրը ներկայացրած իր զեկույցում հայտարարել է,որ 2015 թվականին երկու երկրի միջև առևտրային արտահանումների ծավալը կազմել էր 112 հազար 900 միլիոն եվրո, իսկ 2016-ին 171 հազար 500 միլիոն եվրո:
Ըստ զեկույցի՝ Իրանից Բրիտանիա ներմուծվող ապրանքների ծավալը 2015 թվականին կազմել է 32 միլիոն 400 հազար եվրո, 2016-ին 54 միլիոն 900 հազար եվրո,արձանագրելով 70 տոկոս աճ: