Մամուլի տեսություն 31-12-2017
Հոգևորական նահատակների ու անձնուրացների համագումարի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտությունները, երեկ գիշեր հրապարակվեց Ղոմում գումարված այդ համագումարի ժամանակ:
Էթթելաաթ
Հեղափոխության մեծարգո առաջնորդ. Այսօր հոգևորականության պարտականություն է հեղափոխական մնալ և պատրաստ լինել թշնամու սադրանքներին դիմադրելու համար
Հոգևորական նահատակների ու անձնուրացների համագումարի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտությունները, երեկ գիշեր հրապարակվեց Ղոմում գումարված այդ համագումարի ժամանակ:
Ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չափազանց կարևոր բնորոշեց ջահադի, պայքարի և Աստծո ճամբին նահատակության ասպարեզում հոգևորականության լուրջ ու լայն մասնակցությունը և անդրադառնալով երկրի պատմության որոշ ժամանակաշրջաններում պայքարի հրապարակից հոգևորականության դուրս մնալու ախտերին, ասաց. «Պատմության որոշ ժամանակահատվածներում հոգևորականությունը բռնապետների ու գաղութարարների դեմ պայքարի հրապարակից հեռու մնալու պատճառով տուժեց, սակայն երբ հոգևորականությունը իր կուրծքը վահան դարձրեց իսլամի ու Իրանի թշնամիների դիմաց և մտավ պայքարի ու դիմադրության ասպարեզ, պարզերես դուրս եկավ, որի լավագույն նմուշը իսլամական հեղափոխության և մեծարգո Էմամի շարժումն էր»:
«Քաղաքական ու մտավորական խմբերին ու կուսակցություններից որևէ մեկը չեր կարող կործանել թագավորական բռնապետական իշխանությունը և ասպարեզում ժողովրդի ներկայությունն ու Աստծո ճամբին նրա անկեղծ անձնազոհությունն ու անձնուրացությունը պայքարի դաշտում հոգևորականության ներկայության ու պայքարի կրոնական բնույթի պատճառով էր»,-հայտարարեց մեծարգո առաջնորդն ընդգծելով, որ եթե հոգևորականությունը բռնապետական ռեժիմի դեմ պայքարի ասպարեզ չմտներ, իսլամական հեղափոխություն տեղի չեր ունենա:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այսօր հոգևորականության պարտականությունը հեղափոխական մնալը և թշնամուն ճանաչելն ու նրա սադրանքներին դիմադրելու համար պատրաստ լինելը նշեց:
Իրան
2018 թվականի տարեմուտը՝ ԻԼԻՊ-ի սարսափի ներքո
Պարտություն է կրել, սակայն դեռ սպառնալիք ու սարսափ է տարածում, որպեսզի այդպիսով ապացուցի իր ոչնչացող գոյությունը: ԻԼԻՊ-ի հրեշն այսօր անդամալույծ է դարձել ու երկու կեսի է բաժանվել, սակայն իր ամբողջ կարողությունն ի մի է հավաքել, որպեսզի շարժի իր անշնչացած մարմինն ու ասի, թե դեռ կենդանի է ու դեռ ցանկանում է կործանել այն ամեն ինչը, որ դեմ է նրա ծայրահեղական գաղափարախոսությանը: Այս միջոցին Ամանորյան տոներից բացի ինչը կարող է առավել ճարպոտ պատառ լինել այն խմբի, համար, որ երկար ժամանակ է ինչ անցյալի նման չի կարողացել ուժի ցուցադրում կատարել: Այսօր այն ահաբեկիչները, որոնք աշխարհի առաջնորդների ընդգծմամբ վերջնական ոչնչացումից միայն մեկ քայլ հեռու են գտնվում, ցանկանում են իրենց գոյության ավարտը կապել նոր տարեմուտին ու թիրախ դարձնել ժողովրդի ուրախությունն ու անդորրը, որպեսզի ինչպես միշտ գուցե իրենց այս վերջին գործողությունն ավարտին հասցնեն մարդկանց կորուստներ պատճառելով:
Դեկտեմբեր ամիսն սկսվելով նոր տարվա տոները հրի ու սրի քաշելու ԻԼԻՊ ահաբեկչական խմբի սպառնալիքներն առավել լուրջ տեսք ստացան: ԻԼԻՊ-ի ուժերը, որոնք դուրս են վռնդվել մի օր նրանց խալիֆայության տարածքը համարվող Իրաքից ու Սիրիայից, այսօր իրենց հասցրել են աշխարհի տարբեր անկյուններն ու կարծես թե ընդհանուր մի նպատակ են հետապնդում: Անցած երկուշաբթի օրը Սումալիում տեղակայված ԻԼԻՊ-ի անդամները մի տեսագրություն տարածելով հայտարարեցին, որ ով նշի նոր տարվա տոնը, իրեն մահվան երախն ուղարկած կլինի:
Քանի որ վերջին օրերին սոցիալական ցանցերը լցված են եղել ահաբեկիչների սպառնալիքներով, արևմտյան պետություններն էլ անվտանգության միջոցառումները խստացնելով փորձել են հանդարտեցնել հասարակական կարծիքը: Գերմանիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Շվեդիան ու Շվեյցարիան այն երկրներից են, որոնց անվտանգության ուժերը քաղաքացիներին տեղյակ են պահել տարեվերջյան օրերին մեծ հանրախանութներում ու հանդիսություններում անվտանգության միջոցառումների խստացման մասին և ժողովրդին հորդորել են զգաստ լինել:
Ռեսալաթ
Աֆղանստանում ԱՄՆ-ի տարրերի ոճրագործությունը
ԱՄՆ-ն շարունակում է ԻԼԻՊ-ի ուժերի վարժեցումը: ԱՄՆ նախագահն ու այդ երկրի պաշտոնատարները, որոնք խիստ սարսափած եւ մոլորված են Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի խալիֆայության կրած պարտության ու ոչնչացման պատճառով, մարդկության դեմ ուղղված իրենց վերջին ոճրագործության ընթացքում հրի ու սրի քաշեցին գիտական ու հետազոտական մի համագումարի մասնակցած Աֆղանստանի տասնյակ երևելի դեմքերի: Ամերիկացի պաշտոնատարների այս քայլն իրականացվեց թաքֆիրական ուժերի վերակազմավորման ու նրանց Միջին Ասիա փոխադրելու շրջագծում: «Սեդայե Աֆղան» լրատվական գործակալության և «Թեբիան» մշակութային կենտրոնի դեմ ԻԼԻՊ-ի հարձակումը կրկին անգամ ապացուցեց, որ ԱՄՆ-ն իսլամ աշխարհին անվտանգության ճգնաժամ սրսկելու իր չար նպատակի իրագործման ճամբին որևէ ստոր քայլից չի հրաժարվում: Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովը «Թեբիան» մշակութային կենտրոնի ու «Սեդայե Աֆղան» լրատվական գործակալության դեմ հարձակումը պատերազմական ոճրագործություն է բնութագրել: Այդ հանձնաժողովի տեղական գրասենյակի տնօրեն Աբդոլահադ Ֆարզամը Կաբոլում ընդգծել է, որ ԶԼՄ-ները միջազգային օրենքով պաշտպանված վայր են համարվում և այս հարձակումը ոտնահարել է այդ օրենքները:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հետ ԻԼԻՊ-ի վարձկանների կապերի մասին բազմաթիվ ապացույցներ ու փաստեր գոյություն ունեն: Ռուսաստանի բանակի շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը վերջերս հայտարարեց. «ԱՄՆ-ն շարունակում է վարժություններ փոխանցել ԻԼԻՊ վահաբական, սիոնիսոտական ու ահաբեկչական խմբին»:
Ալիք
Թավրիզի համալսարանն ու ԵՊՀ-ն նախատեսում են համագործակցել
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին Թավրիզի համալսարանում կայացել է համալսարանի ռեկտորի՝ դոկտ. Մոհամմադ Ռեզա Փուր Մոհամմադիի և Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ դոկտ. Վարդան Ոսկանյանի հանդիպումը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու համալսարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները:
Նրանք պատրաստակամություն են հայտնել երկու համալսարանների ռեկտորների նախատեսվող առաջիկա հանդիպմանը ստորագրել համագործակցության հուշագիր, փոխանակվել դասախոսներով և ուսանողներով, և ամռան արձակուրդներին կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր:
Հանդիպմանը ներկա են եղել նաև հիւսի-արևմտյան շրջանում ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բաբային և Իրան-Հայաստան բարեկամության խորհրդի ներկայացուցիչ Ալիռեզա Նազիֆը:
Tert.am
Տնտեսական որոշ գործընթացներ եղել են, սակայն հայ–իրանական անկյունաքարային խնդիրը մնացել է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը. Գոհար Իսկանդարյան
Իրանագետ Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում 2017-ը բավական հագեցած է եղել, հարաբերությունների զարգացման միտումներ նկատելի են եղել: Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ տարվա ընթացքում եղել են բավական շատ փոխայցելություններ՝ տարբեր մակարդակներով:
«Կարևոր էր հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, որի ժամանակ բազմաթիվ պայմանագրեր կնքվեցին, հյուրընկալեցինք Իրանի արտաքին գործերի նախարարին: Նրա այցի ժամանակ քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության հարցեր, այնուհետ Մեղրիում հայ-իրանական սահմանին բացվեց ազատ առևտրի գոտին, ինչը կարևոր քայլ էր տնտեսական հարաբերությունների զարգացնելու համար: Կարևոր էր նաև ազատ վիզայի ռեժիմի սահմանումը»,- ասաց նա:
Գոհար Իսկանդարյանը նկատեց նաև՝ հայ-իրանական հարաբերությունները քննարկելիս պետք չէ միայն կենտրոնանալ քաղաքական, տնտեսական ոլորտների վրա: Այս տարի տեղի են ունեցել բավականին շատ գիտական, մշակութային և կրթական միջոցառումներ: