Իրանի բանակի գլխավոր հրամանատարի ուղերձը
Իրանի իսլամական հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն իր ուղերձում բարձր է գնահատել ժողովրդի , հզոր ու համբերատար իրավապահ ուժերի և համեստ հավաքազորայինների ներկայությունն ու զգոնությունը, ինչի շնորհիվ հաջողվեց լռեցնել վերջին դավերը:
Իրավապահ ուժերին հղած ուղերձում, Գեներալ-մայոր Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավին գրել է.«Մեծ սատանա ՝ ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմն իրենց ուժերին ու ոճրագործ մոնաֆեղներին գործուղել էին դաշտ, որը ենթադրում էին, որ դատարկ է լինելու, որպեսզի որոշ թերությունները չարաշահելով, խախտեն Իրանի անվտանգությունը»:
Ուղերձում ասված է.«ԻԻՀ հզոր իրավապահ ուժերի և ժողովրդի զգոնության ու ներկայության արդյունքում, թշնամին ձախողեց, որպեսզի խաբված վարձկանների համար ևս մեկ ամոթալի էջ թողնելով , մեկ այլ պարտություն գրանցի տիրակալների համար: Պարտություն, որը իսլամական հեղափոխության հպարտալի էջերին ավելացրեց ևս մեկը»:
2017 թվականի դեկտեմբերի 28-ից, մի քանի օր տևողությամբ, Իրանի որոշ քաղաքներում ժողովուրդը հանրահավաք էր կազմակերպել՝ ի նշան բողոքի գնաճի և կառավարության որոշ սխալ քայլերի դեմ: Հավաքին մասնակցել էին նաև ֆինանսական հաստատությունների գործունեության պատճառով տուժածներ: Օգտվելով ստեղծված իրավիճակից, արտերկրից աջակցություն ստացող մի խումբ խառնակիչներ փորձեցին հանրահավաքները վերածել հանրային անհանդարտությունների :