Էրաղչի. Իրանը պատրաստ է ՀԳՀԾ-ի հետ կապված բոլոր սցենարների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i80811-Էրաղչի._Իրանը_պատրաստ_է_ՀԳՀԾ_ի_հետ_կապված_բոլոր_սցենարների_համար
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը զգուշացնելով ՀԳՀԾ-ն ոչնչացնելու ԱՄՆ նախագահի հավանական քայլի կապակցությամբ, ասել է. «Իրանը պատրաստ է ՀԳՀԾ-ի հրտ կապված բոլոր սցենարների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2018 12:31 Asia/Tehran
  • Էրաղչի. Իրանը պատրաստ է ՀԳՀԾ-ի հետ կապված բոլոր սցենարների համար

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը զգուշացնելով ՀԳՀԾ-ն ոչնչացնելու ԱՄՆ նախագահի հավանական քայլի կապակցությամբ, ասել է. «Իրանը պատրաստ է ՀԳՀԾ-ի հրտ կապված բոլոր սցենարների համար»:

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին Թեհրանի անվտանգության երկրորդ համաժողովի «Ասիայի արևմուտքի անվտանգության դասավորումները. ԻԻՀ-ի դերակատարությունն ու տարածաշրջանային դերակատարները» նիստում ասել է. «Այն, ինչ անցած մեկ տարվա ընթացքում  արեց ԱՄՆ նախագահած Դոնալդ Թրամփը, ՀԳՀԾ-ն ոչնչացնելու և այլ հարցերը միջուկային հարցին կապելու փորձ էր, ինչը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համակարգի և միջուկային ապատարածման համակարգի համար»:

«Եթե ԵՄ-ն ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն, որոշակի քայլերով ընկերություններին ու բանկերին պետք է խրախուսի համագործակցել Իրանի հետ ու նրանց պաշտպանի պատժամիջոցներից»,-հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարարը, խոսքն ուղղելով եվրոպացիներին:

Անդրադառնալով Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ժողովրդավարությունը պաշտպանելու կապակցությամբ եվրոպացիների հայտարարությանը, Էրաղչին նշել է. «Եվրոպան այն պայմանով կարող է տարածաշրջանում պաշտպանել ժողովրդավարությունը, եթե նրա դաշնակիցների քաղաքականությունները վերանայվեն, քանի որ տարածաշրջանի որոշ դաշնակիցները ավտորիտար պետություններ են»,

«Իրանը մշտապես հայտարարել է, որ ցանկանում է երկխոսություն ունենալ Արաբիայի հետ, սակայն այդ կապակցությամբ Թեհրանի բոլոր դիմումները Ռիադի կողմից մերժվել են»,:նշել է ԻԻՀ ԱԳ փոխնախարարն անդրադառնալով այս նիստում Իրանի ու Արաբիայի միջև երկխոսություն ստեղծելու կապակցությամբ եվրոպական որոշ կողմերի առաջարկին: