Ջահանգիրի.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում տուժելու է ԱՄՆ-ը»
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ամերիկացիները տուժելու են»:
Երեքշաբթի օրը, Էսհաղ Ջահանգիրին ասել է.«Ամերիկացիները թող իմանան, որ իրանցիները չեն սգալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը»:
Մինչև հունվարի վերջը Թրամփը պետք է որոշում կայացնի հակաիրանական շրջափակումների շարունակման կամ դադարեցման մասին: Առաջին որոշումը պետք է ընդունվի հունվարի 10-ին: Եթե այդ օրը Թրամփը չստորագրի հակաիրանական միջուկային շրջափակումների չեղարկման մասին հրամանագիրը, դա կնշանակի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարում:
Իրանի և ՎԵցնյակի խմբի միջև միջուկային համաձայնությունն իրագործվում է 2016թ. հունվարից, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը թերացել է այդ համաձայնության հիմամբ իր պարտավորությունների կատարման հարցով:
Հակառակ ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի, Դոնալդ Թրամփն ահավոր է բնութագրել այդ համաձայնությունը և պահանջել է չեղարկել այն: Սակայն աշխարհը դեմ է ԱՄՆ-ի նախագահի այդ պահանջին: