Ռոհանի. Խռովարարների դեմ իրանցիների միասնականությունը համակարգի հաղթանակն էր թշնամու նկատմամբ
ԻԻՀ նախագահն անդրադառնալով երկրի վերջին իրադարձություններին, ասել է. «Ժողովրդի շքեղ ու գիտակից ներկայությունը, ինչպես նաև խռովարարների դեմ քաղաքական տարբեր թևերի, ազգությունների ու դավանանքների հետևորդների միասնականությունը, նոր հաղթանակ էր թշնամիների նկատմամբ»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում ընդգծելով վերջին իրադարձությունների մշակութային ու հասարակական արմատները որոնելու, ինչպես նաև ժողովրդի հետ շփվելու և նրանց արդար պահանջները բավարարելու ուղղությամբ պատասխանատուների ջանքերի անհրաժեշտությունն, ասել է. «Չնայած գոյություն ունեցող բոլոր դժվարություններին ժողովրդի, համալսարանականների ու տարբեր խավերի զգաստությունն Իրանի ժողովրդին մղում է դիմադրել հակահեղափոխականների ու թշնամիների կողմից իր պահանջների շահարկմանը»:
Ռոհանին ողջունել է անվտանգության ու տեղեկատվական ուժերի, իրավապահ ուժերի ու նաև իսլամական հեղափոխության պահակազորի ու հավաքազորային ուժերի զգաստությունը, որոնք վերջին զարգացումների կառավարման հարցում Իրանի ժողովրդի կողքին լավագույնս կատարեցին իրենց պարտականությունները:
ԻԻՀ նախագահն անդրադարձել է ԻԻՀ համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի հանգուցյալ նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան տարելիցին, նրան անվանելով գերազանց անհատականության տեր անձնավորությունը, ականավոր իսլամագետ, անկեղծ տեսաբան ու քաղաքական գործիչ , ով վայելում էր ժողովրդի ու միջազգային հանրության հարգանքը:
Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին մահացավ կաթվածից, 2017 թվականի հունվարի 8-ին, 82 տարեկան հասակում: