ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ն ավելին է տուժելու քան Իրանը
«ԱՄՆ-ն անկասկած զղջալու է ՀԳՀԾ-ից հրաժարվելու համար և Իրանից ավելի շատ է տուժելու».-ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի քաղաքական գծով տեղակալը:
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, առաջիկա օրերին հակաիրանական պատժամիջոցների կասեցման երկարաձգման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական քայլի մասին հարցին, Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է .«Կան տարբեր ենթադրություններ և ոչ ոք չի կարող հստակ ասել, թե Թրամփը հաստատելու , կամ մերժելու է պատժամիջոցների չեղարկումը»:
«Իրանը ևս բողոք ունի ամերիկացիների անհավատարմության համար, որոնց մասին բազմաթիվ նամակներ է հղել եվրամիությանը».-նշել է Թախթ Ռավանչին:
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի քաղաքական գծով տեղակալի խոսքերով, միջազգային հանրության մեծ մասը կողմ է ՀԳՀԾ-ի պահպանմանը և շեշտում է, որ միջուկային համաձայնությունը պետք է հարգվի բոլորի կողմից և բոլոր ստորագրողները պետք է կատարեն իրենց պարտավորությունը: